Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Ադրբեջանի պաշտոնյաների սեզոնային սրացումներն էլի գլուխ են բարձրացրել

Բաքուն մերժում է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի  պնդումները. ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

«ԵՄ Բարձր ներկայացուցչի կողմից փաստերի ակնհայտ խեղաթյուրումն արհամարհանք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նկատմամբ, և այդպիսի սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները:

Բարձր ներկայացուցիչը ոչ միայն ամբողջովին խեղաթյուրում է Ադրբեջանի նախագահի տեսակետները Ադրբեջանի և Հայաստանի տարածքների մասին պատմական փաստերի վերաբերյալ, այլև հրահրում է ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Հաջիզադեն:

Ինչպես արդեն հայտնել ենք,  ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով։

Բորելը նշել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու, և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համար։