Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևը տապալում է բանակցությունները՝ պատրաստվում նոր պատերազմի. MediaHub

28/11/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի ղեկավարի դեկտեմբերի 7-ին Պրահայում կայանալիք հանդիպումը Ալիեւի կողմից չեղարկելը ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ խոսում է բանակցությունների փակուղու եւ պատերազմի նոր սպառնալիքի մասին։ 

MediaHub-ի հետ հարցազրույցում նախկին վարչապետը ուշագրավ դիտարկումներ է անում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախում ձեւավորվելիք նոր քաղաքական ուժերի, եւ Ալիեւի շրջադարձային քաղաքականության մասին։ 

-Պարոն Հարությունյան, Ալիեւը չեղարկեց դեկտեմբերի 7-ին Պրահայում կայանալիք Փաշինյանի հետ հանդիպումը՝ իր ձևակերպմամբ՝ ձեւաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով, քանի որ Փաշինյանը համաձայն էր հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ 44-օրյա պատերազմից հետո Ալիեւն էր տարբեր հարթակներ փնտրում Հայաստանի ղեկավարի հետ հանդիպման համար։ Արդյո՞ք սա նշանակում է, որ բանակցությունները մտնում են փակուղի եւ հնարավոր են սահմանային նոր բախումների 

-Ալիեւը հիմա առիթ է ման գալիս, նախապատրաստվում է մի նոր լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի։ Նրա վարքագիծը, ամենօրյա կայուն պարբերականությամբ սահմանի վրա կրակոցները, դրանց վերաբերյալ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները եւ նրա ռազմատենչ հայտարարությունները՝ առ այն, որ իր դեմ տարածաշրջանում խաղ չկա, խոսում են այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարը նախապատրասվտում է մի նոր ագրեսիայի, որի հավանականությունը շատ մեծ է։ Նման պատասխանատու հանդիպման չեղարկումը, միայն նրա համար, որ Ֆրանսիայի Սենատը հայանպաստ օրենքներ է ընդունել, նշանակում է գնալ հարաբերությունները էլ ավելի սրելու ու ռազմական ուժ կիրառելու ճանապարհով։ 

-Ադրբեջանի կտրուկ վարքագծի փոփոխության պատճառները որո՞նք են, արդյո՞ք բանակցային սեղանին նոր փաստաթուղթ կա դրված եւ Ալիեւը դրանով գնում է 44-օրյա պատերազմի հաղթանակը կապիտալիզացնելու ճանապարհով։ 

-Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ հատկապես սեպտեմբերյան իրադարձություններից հետո միջազգային հանրության քաղաքական արձագանքը խոսում է այն մասին, որ ժամանակի ընթացքում արտաքին ուժեղ խաղացողների վարքագիծը եւ վերաբերմունքը հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում կարող է փոխվել։ Դրան ավելացնենք այն հանգամանքը, որ Արցախում տեղի ունեցող փոփոխությունները՝ Ռուբեն Վարդանյանի վերադարձը, Վարդան Օսկանյանի ԱԳՆ նշանակվելու մասին խոսակցությունները,  բոլորովին էլ անհիմն չեն…

-Վարդան Օսկանյանի ԱԳՆ նշանակվելը ի՞նչ կբերի Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացում։

-Վարդան Օսկանյանը մարդ է, որն ունի մեծ փորձառություն ու մեծ հեղինակություն միջազգային ամենատարբեր հարթակներում։ Մի մարդ, որի ջանքերի շնորհիվ բանակցային գործընթացը հասավ Մադրիդյան սկզբունքների հանգրվանին։ Այս փաստաթղթում արձանագրվեց Արցախի ինքնորոշման աներկբա ճանաչման անհրաժեշտությունը։ Արցախում տեղի ունեցող քաղաքական ղեկավարների փոփոխությունները Ալիեւի մոտ առաջացնում են լուրջ մտահոգություններ։ Ալիեւը գիտակցում է, որ լոկ Թուրքիայի աջակցությանն ապավինելը կարող է բավարար չլինել, հաշվի առնելով նաեւ Իրանի պատասխանատու եւ կտրուկ դիրքորոշումը տարածաշրջանի գործընթացների նկատմամբ։ Ալիեւը հասկանում է, որ ժամանակը կարող է  աշխատել իր դեմ։ Այո, նա շտապում է կապիտալիզացնել 44-օրյա պատերազմի ադյունքները ինչ-որ պայմանագրի տեսքով, ու որպեսզի այդ պայմանագրի կնքումը արագանա՝ փորձում է օգտագործել իր հնարավությունները՝ ճնշում գործադրելու այդ պայմանագրի կնքմանը ներգրավված բոլոր կողմերի վրա՝ Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան։ Ալիեւը շտապում է, որովհետեւ դեռ չգիտի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում վերադարձ Մինսկի խմբի բանակցային պրոցեսին բացառված է, թե ոչ։

-Իսկ բացառվա՞ծ է, եթե նկատի առնենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղղակի չեզոքությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում։

-Իհարկե բացառված չէ, առավել եւս, եթե նկատի առնենք, որ ինչ-որ մի պահ համանախագահողների ֆորմատը հարմար, օգտակար հարթակ լինի Արեւմուտք-Ռուսաստան կոմունիկացիայի համար, որը շատ նպաստավոր կարող է լինել նաեւ ուկրաինական հակամարտության խաղաղ բանակցային գործընթացին մեկնարկ տալու առումով։ Ալիեւը շատ լավ հասկանում է, որ գնալով բանակցային գործընթացի վերադարձի հնարավորությունները մեծանում են, առավել եւս , որ Արեւմուտքը, որը կարծես թե Ադրբեջանի աջակիցն է, շատ հստակ ասում է՝ արցախյան հակամարտությունը կարգավորված չի կարող համարվել։ Դա ձեռնտու չէ Ադրբեջանին։ Հիմա Ադրբեջանը գնում է միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու ճանապարհով, փորձելով օգտագործել իր բոլոր կարողությունները՝ թե՛ ուժային առավելությունները, թե՛ աշխարհաքաղաքական դիրքը։ 

-Պարոն Հարությունյան, ըստ Ձեզ, Արցախում Ռուբեն Վարդանյանի Պետական նախարար նշանակվելուց հետո տեղի ունեցող քաղաքական ղեկավարության փոփոխությունները, այդ թվում նաեւ Վարդան Օսկանյանի հնարավոր արտաքին գործերի նախարար դառնալը համաձայնեցվա՞ծ է Հայաստանի իշխանությունների հետ։

-Կարծում եմ, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը իրեն կաշկանդված չպիտի զգա, կարող է տեղյակ պահել, բայց ոչ համաձայնեցնել, եւ դա կլինի ավելի ճիշտ։ Ես սա ասում եմ՝ հաշվի առնելով այն պնդումները, որ մի կողմից հնչեցնում է Ռուբեն Վարդանյանը, թե չի կարող Արցախի ճակատագրի վերաբերյալ որոշումներում Արցախը ուղղակի մասնակցություն չունենալ եւ մյուս կողմից այն, որ Հայաստանի իշխանությունները դե ֆակտո, նաեւ դե յուրե հեռացել են Արցախյան խնդրի կարգավորման բանակցություններից։ 

-Արցախը ունի՞ հնարավորություն՝ տարածաշրջանի կայությունյան համար գործոն դառնալու։

-Իհարկե ունի, եւ չօգտվել այդ հնարավորությունից, նշանակում է ուղղակի պատմական հնարավոր զարգացումները մերժել։ 

-Արդյո՞ք Փաշինյանը եւ իր թիմը կարողանում են բանակցությունները տանել՝ տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական կարեւորության ճանապարհով։ 44-օրյա պատերազմից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ի՞նչ ունենք բանակցային գործընթացում՝ հօգուտ Հայաստանի։ 

-Եթե նկատի ունենք Արցախյան հիմնախնդրի կարգավորումը, ապա բանակցություններ չկան։ Եթե խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին , այդտեղ էլ բանակցություններ չեմ տեսնում։ Հանդիպումներ, շփումներ, զրույցներ կան, բայց բանակցություն չկա։ Բանակցություն նշանակում է՝ կողմերի պաշտոնական ֆորմատի ձեւավորում՝ միջազգայինորեն ճանաչելի եւ ընդունելի, այդ շրջանակում կոնկրետ օրակարգով բանակցային գործընթաց։ 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում հայկական կողմը բանակցությունները տարել է այնպիսի ուղղությամբ, որ Հայաստանի համար արտաքին սպառնալիքներն ավելի են խորացել։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից  հետո ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի իշխանությունների անգործության պատճառով, ըստ էության, կարողացել է աստիճանաբար գրավել ռազմավարական կարեւորության դիրքեր եւ հայ-ադրբեջանական  բանակցային գործընթացը դնել քաղաքական-ռազմական ճնշման տակ։ 

-Որքանո՞վ է կարեւոր Վարդանյան-Օսկանյան քաղաքական զույգի ձեւավորումը եւ  մասնակցությունը Արցախի կարգավիճակի բանակցային գործընթացին եւ տարածաշրջանի հնարավոր զարգացումներում։

-Օսկանյանի հայտնվելը ակտիվ քաղաքական պրոցեսում պաշտոնի  նշանակում չի կարելի ձեւակերպել՝ նա այդ պաշտոնի կարիքը չունի։ Օսկանյանի համար դա լինելու է պատմական լուրջ առաքելություն։ Ես կուզեի, որ շատերը հենց այդ կոնտեքստում նայեին։ Ես կհորդորեի Ռուբեն Վարդանյանին օգտագործել Վարդան Օսկանյանի քաղաքական դիվանագիտական ողջ կապիտալը։ Բանն այն է, որ Ալիեւը հոխորտում է ոչ թե նրա համար, որ ինքը պատերազմում հաղթել է, եւ ուժեղ է, այլ հոխորտում է, որովհետեւ բանակցային սեղանի շուրջ իրեն զգում է ինքնուրույն եւ ինքնավստահ։ Եթե բանակցային սեղանի շուրջ նստում է Վարդան Օսկանյանի նման մեկը, որն իր լեզվամտածողությամբ, բանակցային թեմայի իմացությամբ ավելի բարձր է, քան Ալիեւը, ապա Ադրբեջանի ղեկավարը ենթարկվում է հոգեբանական ճնշման, հետագայում դա ազդելու է նրա վարքագծի վրա։ Այսօր Ալիեւի վարքագիծը շտկելու համար, նախ, պետք է նրան «սխալ հանել» հենց բանակցային սեղանի շուրջ՝ հանդիպումների ժամանակ։ Վարդանյան-Օսկանյան զույգը այդ հնարավորություններ ունեն։ Հայաստանը եւ Արցախը մեկ լուրջ կռվան ունեն՝ միջազգային իրավունքը գրվել է ուժեղների կողմից, բայց գրվել է թույլերին պաշտպնելու ակնկալիքով։ Հիմա այդ իրավունքը պետք է օգտագործվի, որի համար պետք են պրոֆեսիոնալներ։ Հուսամ, որ Վարդանյան-Օսկանյան տանդեմը այդ պահանջներին կբավարարի։

Լիա Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման. ՊԵԿ

Հաջորդ գրառումը

Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական էսկալացիաները բավականին ծանր խնդիրներ են առաջացրել. Շվեյցարիայի դեսպան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի պետական հեղարշջման պլանի մասին

18/10/2025
Քաղաքականություն

Մենք արտաքին խաղացողների կողմից միջամտության բազմաթիվ փորձեր ենք տեսել․ Միրզոյանը ՀՀ ընտրությունների մասին

18/10/2025
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պшտանդ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու և քաղաքական հայտ ներկայացնելու համար. Ամստերդամ

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական էսկալացիաները բավականին ծանր խնդիրներ են առաջացրել. Շվեյցարիայի դեսպան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Ցավոք, մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ. գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը և բերել ապացույցներ. ԴԵՊՔ 1 2025թ. հոկտեմբերի 15-ին...

ԿարդալDetails

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Բավական էր մի խելագարի հայտնվելը՝ շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական