Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևը Սևանի ափին երբեք թեյ չի խմի. եթե կարողանար նման բան անել, ապա վաղուց արած կլիներ. քաղաքագետ

21/03/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը վստահ է, որ Ալիևը Սևանի ափին երբեք թեյ չի խմի, քանի որ եթե կարողանար նման բան անել, ապա վաղուց արած կլիներ։

«Ամբողջ հարցն այն է, որ Ալիևին Արևմուտքից շատ լուրջ զգուշացրել են, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները կարմիր գիծ են, և եթե նա խախտի դա, շատ թանկ գին կվճարի»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը Սևանի ավազանում և ՀՀ այլ տարածքներում արդեն իսկ փաստացի հատել է սահմանը և մի քանի կմ մխրճվել Հայաստանի սուվերեն տարածքներ, Արմեն Վարդանյանը պատասխանեց.

«Իրենք եկել են որոշակի բարձունքներ, ձորեր և այլն, և իրենց ալիբին այն է, որ սահմանները սահմազատված և սահմանագծված չեն, և չի երևում՝ որն է Հայաստանի, որն՝Ադրբեջանի սահմանը։ Բայց եթե Ալիևը թեկուզ մեկ հայկական գյուղ մտներ…

Ասենք Շուռնուխ գյուղը, որը մի սովորական ճանապարհով կիսվում է։ Այնտեղ՝ հայկական մասում, մի հենակետ է դրված՝ մեր մի քանի զինվորով, բայց Ալիևը ռիսկ չի անում մտնել Շուռնուխ։ Հիմա ինչո՞ւ է Ալիևը պահանջներ ներկայացնում Տավուշի մարզի գյուղերի մասով. որովհետև այդ 4 գյուղերի մասով միջազգային հանրությանը բերում է քարտեզներ, որ տեսեք՝ 70-ական թվականների քարտեզներով մեր այսինչ տարածքներն այժմ Հայաստանի ձեռքում են։ Ալիևը փորձում է լեգիտիմություն հաղորդել Հայաստանի դեմ իր ագրեսիային։

Սյունիքում էլ նա փորձում էր ինչ-որ բաներ անել, բայց կանգնեցրին՝ շատ հստակ մեսիջներ հղելով, Գեղարքունիքում ոչինչ չի փորձում, միայն Տավուշն է փորձում խոցելի դարձնել»։

Արմեն Վարդանյանը միաժամանակ շեշտեց՝ հայկական բանակն այլևս այն վիճակում չէ, ինչ 2020-2021 թվականներին. այժմ տարբեր ուղղություններից սպառազինություններ են ստացվում։

«Կրկնում եմ՝ Սևանի մասով ես բացարձակապես որևէ մտավախություններ չունեմ, որ կարող է ադրբեջանցիներն ինչ-որ գյուղ գրավեն կամ Սևանա լիճ հասնեն։ Դա քարոզչական հնարք է։

Ինչ վերաբերում է Տավուշին, ապա Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եկեք սահմանազատում-սահմանագծում անենք, այդ տարածքները միջազգայնորեն ճանաչվեն, որ Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ առիթ չտանք։ Իհարկե, ես չեմ կիսում նրա տեսակետը, որովհետև մտածում եմ, որ Տավուշում են սկսել սահմանազատումն ու սահմանագծումը, որովհետև Տավուշից ստանալու բան ունեն։ Ալիևը խորամանկ պլանը հենց սրանում է կայանում»,- ամփոփեց Արմեն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի տարածած այն հայտարարությանը, որ իրենց հավաստի տեղեկություններով՝ Ադրբեջանին հաջորդ նվերը Գեղարքունիքի երկու գյուղերն են լինելու,  ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ։

«Փաստացի կյանքի է կոչվում Սևանա լճի ափին թեյ խմելու Ալիևի վաղեմի երազանքը»,- նշված է հայտարարության տեքստում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թշնամու՝ Սևանա լիճ ելքը կլինի ՀՀ վերջնական անդամալուծումը. առավելագույնը 10 տարի հետո Ադրբեջանը կոչնչացնի Հայաստանի Հանրապետությունը. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Կարոտած

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Կարոտած

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական