Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալավերդիի իրադարձությունները նույն տրամաբանության մեջ են, ինչ Վանաձորի և Թալինի դեպքերը. Հակոբ Բադալյան

05/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինձ մոտ երբեք չի եղել հայտարարություններից բխող համոզում, որ մենք իսկապես ժողովրդավարության բաստիոն ենք։ Հայաստանն այս իմաստով շարունակում է լինել հիբրիդային ժողովրդավարական երկիր, որտեղ ձևի և որոշակիոերն բովանդակության առումով անկասկած ժողովրդավարական բավական կարևոր տարրեր կան, բայց ինստիտուցիոնալ առումով, ցավոք սրտի, ժողովրդավարության համար կարևորագույն հիմքերը բացակայում են։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների կողմից Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու և լարված մթնոլորտում յուրային Դավիթ Ղումաշյանին նոր համայնքապետ ընտրելու գործընթացին։

«Առնվազն ինձ մոտ հակասական զգացողություններ չկան, որովհետև ես չեմ կողմնորոշվում Հայաստանի՝ ժողովրդավարության բաստիոն կամ կղզյակ լինելու վերաբերյալ հայտարարություններով։ Ինձ համար կողմնորոշիչը հայաստանյան իրողություններն են, իսկ այդ տեսանկյունից Հայաստանում բացակայում է ժողովրդավարության համար կարևորագույն ինստիտուտներից մեկը, և դա սեփականության իրավունքի հանդեպ հանրային համերաշխությունն է՝ անկախ այդ սեփականության չափից և ձևից։ Մենք սա չունենք, և այս պայմաններում խեղվում է ամբողջ համակարգը, որը թույլ չի տա ժողովրդավարական ճանապարհով իշխանություն ձևավորել և առավել ևս պահել»,-նշեց մեր զրուցակիցը։

Ըստ այդմ՝ ցանկացած իշխանություն գնալու է ամբողջական վերահսկողություն սահմանելու ճանապարհով, և այդ տեսանկյունից, Հակոբ Բադալյանի խոսքով, ՀՀ գործող իշխանությունը ևս բացառություն չէ։

«Մենք տեսնում ենք, որ Ալավերդին էլ այդ ամբողջական վերահսկողության ձգտման տրամաբանության շրջանակներում է, որովհետև կասկածից վեր է, որ պրոցեսները տեղի են ունենում նաև որոշակիորեն տնտեսական դաշտում։

Իհարկե, կոպիտ տնտեսական վերաբաշխումներ չկան, սակայն տեսնում ենք բավական թավշյա գործընթացներ նաև տնտեսական դաշտում վերահսկողության մեխանիզմն ուժեղացնելու ուղղությամբ։

Իհարկե չգիտեմ՝ շղթա է, թե ոչ, բայց որ Վանաձորի և Թալինի դեպքերը նույն տրամաբանության մեջ են, ինչ Ալավերդիում այսօր տեղի ունեցած իրադարձությունները, կասկած չունեմ»,- նկատեց քաղաքական մեկնաբանը։

Նա միաժամանակ համոզմունք հայտնեց, որ ՀՀ գործող վարչակազմն այսօր ունի իշխանության պահպանման և անհրաժեշտության դեպքում  վերարտադրման որոշակի անկյունաքարեր ձևավորելու խնդիր, հատկապես, որ պատերազմից հետո ակնհայտորեն առկա է հանրային, սոցիալական հենարանի խնդիրը։

«Ունենալով լեգիտիմության՝ էապես նվազած աստիճան՝ իշխանությունը փորձում է այս մեխանիզմներով «փոխհատուցել» այդ կորուստները և ամրացնել իր կարողությունները՝ հնարավոր քաղաքական գործընթացներին ընդառաջ։ ՏԻՄ համակարգը ցանկացած համապետական պրոցեսի կարևորագույն հենարանն է, և այս իմաստով ՀՀ ցանկացած իշխանություն առաջնային ուշադրություն ձևավորելու է այդ համակարգի հանդեպ վերահսկողության աստիճանը բարձր պահելու համար»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այսօր Ալավերդի համայնքի ավագանին լարված իրավիճակում կարողացավ անվստահություն հայտնել համայնքապետ Արկադի Թամազյանին: Նոր համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Արկադի Թամազյանը հայտարարել էր, որ նիստը սկսել են օրենքի խախտումով, և իրենք պատրաստվում են գործընթացը վիճարկել դատարանում։ Նշենք, որ Դավիթ Ղումաշյանը Շնողի նախկին համայնքապետն էր։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին

Հաջորդ գրառումը

Ի Տեր հանգչեց Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
Քաղաքականություն

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս

11/05/2026
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ի Տեր հանգչեց Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական