Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականությունը գալիս է ապացուցելու, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի. Լիլիթ Գալստյան

24/02/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վիեննայում տեղի ունեցող ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանի Մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին Հայաստանի պատվիրակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ելույթում ասել է.

Խորապես ցավալով և հարգելով բոլոր հակամարտությունների զոհերին, ես, այնուամենայնիվ, պետք է խոսեմ սեփական ժողովրդի ցավի և ողբերգության մասին, մարդասիրական և քաղաքական այն ծանր մարտահրավերների մասին, որոնց այսօր բախվում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։

Ճիշտ այս պահին, երբ մենք քննարկում ենք հակամարտության ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումները, Ադրբեջանը շարունակում է խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

Որքան էլ մեր ադրբեջանցի կոլեգան փորձի մոլորեցնել բոլորիդ՝ ասելով, թե Արցախի բլոկադա չկա, այնուամեայնիվ, երեկ Մարդու իրավումքների միջազգային դատարանը պարտադրեց Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

Կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կապում է Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինաբար փակվել է իրենց «էկոակտիվիստ» հայտարարած մարդկանց կողմից։ Ըստ էության, նրանք Ադրբեջանի իշխանությունների գործակալներն են, իսկ այս վարքագծով Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդը հայտվել է պատանդի կարգավիճակում, և շուրջ 120 հազար խաղաղ բնակիչների կյանքը սպառնալիքի տակ է։

Բնիկ հայկական շրջաններից՝ Շուշիից և Հադրութի տեղահանված տասնյակ հազարավոր հայերի վերադարձը սեփական բնակավայրեր շարունակում է մնալ հարցականի տակ։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 30 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք դեռևս անօրինական պահվում են Ադրբեջանում։

Վտանգված են ավելի քան 1500 հայկական պատմամշակութային անշարժ հուշարձաններ։ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական առաքելության այցը տարածաշրջան, միաժամանակ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում «հայկական հետքերը» վերացնելու պետական քաղաքականության միջոցով Ադրբեջանը ոչնչացնում կամ յուրացնում է հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը։

Հարգելի գործընկերներ, պարզ է, որ ուժի և ագրեսիայի ճանապարհով պարտադրված խաղաղությունը չի կարող պաշտպանել մարդու իրավունքները, ապահովել կայունություն և խաղաղություն։

Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականությունը գալիս է ապացուցելու, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։

Կոչ եմ անում իմ գործընկերներին՝ հավատարիմ մնալ Հելսինկյան սկզբունքներին, հանուն արդարության և իրական ժողովրդավարության՝ տեր կանգնել մեր ընդհանուր հայտարարված եվրոպական արժեքների։

Հիմա և այստեղ է գործելու ժամանակը։ Եկել է քաղաքական կամք դրսևորելու, երկակի ստանդարտների քաղաքականությունը մերժելու ժամանակը․ ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները հավասար արդյունքների պետք է արժանանան։

Ես, իսկապես, հավատում եմ, որ սա է ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների նկատմամբ վստահությունը վերականգնելու ճանապարհը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես համարել եմ, որ  զինվոր եմ,  չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից. Ռուբեն Վարդանյան

Հաջորդ գրառումը

Ամենազգայուն հանդիսականի դերասանը. Ռոբերտ Սարգսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ամենազգայուն հանդիսականի դերասանը. Ռոբերտ Սարգսյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Սցենար առաջին Կա Նիկոլ՝ իր...

ԿարդալDetails

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական