Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամենազգայուն հանդիսականի դերասանը. Ռոբերտ Սարգսյան

24/02/2023
- 24 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կյանքից հեռացել է Երեւանի պետական տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը: Օրերս էր լրացել նրա վաթսուներեք տարին: Այս ակնարկը նվիրում է հայտնի տիկնիկավարի հիշատակին, որ հեռացավ՝ աշխարհին թողնելով իր ապրեցնող ժպիտը:

Ամենազգայուն հանդիսականները մանուկներն են: Նրանց չի կարելի խաբել կեղծ տոնայնությամբ, նրանց հետ պիտի անկեղծ լինես, այլապես բեմելդ զուր է, եւ խաղդ՝ դատապարտված անհաջողության: Երեսունվեց տարի իր բնատուր անկեղծությամբ եւ չկորսվող, չսպառվող մանկականության զգացողությամբ Հովհ. Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի բեմ էր բարձրանում դերասան-տիկնիկավար Ռոբերտ Սարգսյանը: Երբ 70-ականների սկզբին, տակավին դեռահաս, սովորում էր Վանաձորի դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում եւ կամ երբ 1987-ին գերազանցության դիպլոմով ավարտում էր Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, չէր էլ ենթադրում, որ դրամատիկ հակվածության իր բնույթով եւ նախապատվությամբ կարող է ընտրել թատերաշխարհի մի բոլորովին այլ ասպարեզ: Դրամատիկ թատրոնի եւ կինոյի դերասանի մասնագիտացմամբ՝ նա իր նշանակալից դերերն ունեցավ հենց տիկնիկային թատերարվեստում, թեեւ քիչ չէին նաեւ էպիզոդիկ դերերը կինոյում, որոնք աչքի են ընկնում տիպականությամբ: Թումանյանական հեքիաթների հերոսների մի ամբողջ շքահանդես ուներ իր դերարվեստում, եւ բոլորը հիշվող ու սիրելի էին, քանի որ Ռոբերտ Սարգսյանի կատարմամբ դրանցից շատերն ընկալվում էին իբրեւ Մեծ լոռեցու հեքիաթաշխարհի մասնիկներ. չէ՞ որ Ռոբերտն էլ ծնունդով դսեղցի էր, մանկության եւ պատանեկության ամենամեծ զգացողություններն ու նվիրականն այդտեղից էր քաղել, տիրապետում էր տեղի բարբառի նրբություններին ու յուրահատուկ շեշտադրմանը, ինչն իր դերերին ու կերպավորումներին մի առանձին հմայք, «համ ու հոտ», անկեղծություն ու բնականություն էին հաղորդում:

Ունեցել է շուրջ հարյուր քառասուն կերպավորում տարբեր հեղինակների երկերի, այդ թվում՝ մանկական ստեղծագործությունների բեմադրություններում՝ մեկը մյուսից տարբեր ե՛ւ բնավորությունների ընկալման ու հաղորդման, եւ թե՛ կերպարների մեկնաբանության առումներով: Եվ որքան զանազան էին այդ կերպարները, այդքան զանազան էր Ռոբերտ Սարգսյանը բեմին: Պոչատ աղվես (Հովհ. Թումանյան) եւ Արջուկ (Ռուբեն Մարուխյան), Իմաստուն (Վարդան Այգեկցի) եւ Ջուր վաճառող տղա (Ստ. Զորյան), Թզուկ (Պ. Մարտիրոսյան) եւ Հայր ճնճղուկ (Մ. Գորկի), Հեքիաթասաց (Ղ. Աղայան) եւ Հովիվ (Վոլկով), ո՜ր մեկը թվես… Հաճախ էլ՝ մի ներկայացման մեջ՝ մի քանի դեր, ոնց հեքիաթասացն է դերից դեր սահուն անցում կատարում՝ հեքիաթ ընթերցելիս…

Մանուկ հանդիսականը, սակայն, միայն այս դերերով չէր ճանաչում սիրված դերասանին:

1992-ից աշխատել էր նաեւ UNIMA տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնում՝որպես դերասան: Քանի՜ սերունդներ են դաստիարակվել «Հեքիաթն է կանչում» հեռուստահաղորդմանը Ռոբերտ Սարգսյանի պատումներով եւ կերպարներով:

Հիշատակելի են նրա կերպավորումները «Թատրոն անիվների վրա» թատերախմբում, որտեղ խաղացել է Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Շերիֆ փաշա), Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» (բժիշկ) ստեղծագործությունների բեմադրություններում: Թատերախմբերի կազմում հանդես է եկել հյուրախաղերով մի քանի տասնյակ երկրներում, մասնակցել փառատոների: Ուներ պատվոգրեր, շնորհակալագրեր, ՀՀ Մշակույթի նախարարությունից ոսկե մեդալ: Բայց, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ պատվոգրերը չեն առաջնային ցուցիչը նրա բարձր հեղինակության՝ թե՛ որպես տիկնիկավար-դերասանի, թե՛ իբրեւ մարդու: Նրան ճանաչում էին՝ իբրեւ մարդ-տոնի, մարդ-հրավառության, իր բնույթով լավատես ու լավատեսություն հաղորդող, ընկերական շրջապատի հոգի, մանկությունը չկորցրած հասուն մարդու, որի խոսքն էր՝ միշտ պետք է հավատալ եւ ապրել հեքիաթով:

Հիշում եմ՝ 2020-ի փետրվարի սկզբին իր 60-ամյա հոբելյանի առթիվ Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում ներկայացում էր, ու հոբելյարը խաղում էր անխելք մարդը` համանուն հեքիաթի տիկնիկային բեմադրությունում: Տիկնիկն ու ինքը մին էին՝ Լոռվա բարբառային խոսվածքի նուրբ շեշտադրմամբ, հեքիաթի բարոյախոսության իմաստնությամբ: Մեծահասակները շատ էին դահլիճում, ու լիաթոք ծիծաղում էին, արձագանք տալիս համարյա ամեն մի ռեպլիկի, ոնց մանկահասակ հանդիսականները: Ռոբերտին հաջողվել էր բոլորին, թեկուզ կարճ ընթացքով, իր աշխարհը տեղափոխել, մանկանց հետ խոսել հասկանալի լեզվով, հասուններին՝ կտրել իրականությունից: Ու ես մտածեցի՝ որքա՞ն ենք մենք հեռու հեքիաթից: Ընդամենը` մի քայլ…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականությունը գալիս է ապացուցելու, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի. Լիլիթ Գալստյան

Հաջորդ գրառումը

Շնչող Քաղաքն՝ ըստ Լիլիթ Մնացականյանի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
Հաջորդ գրառումը

Շնչող Քաղաքն՝ ըստ Լիլիթ Մնացականյանի

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան։ Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական