Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիան հետևողականորեն շարունակելու է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. Սենատը ձայների մեծամասնությամբ  կընդունի բանաձևը. քաղաքագետ

17/01/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջնարդյունքն սպասելի է. Ֆրանսիայի Սենատն, ամենայն հավանականությամբ, ձայների մեծամասնությամբ  ընդունելու է նախանշված բանաձևը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատն այսօր՝ հունվարի 17-ին, քննարկելու է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող միջկուսակցական բանաձևը, որն ուղղված է  Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և ՀՀ-ի դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

«Բանաձևը հենց այնպես չէ, որ քննարկվում է։ Նախ պետք է նշել, որ հետևողական աշխատանք է տանում Ֆրանսիան՝ առնվազն օրենսդարական նախաձեռնությունների մակարդակով։ Սա թվով երրորդ նմանօրինակ բանաձևն է լինելու, որը դատապարտում է Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և ՀՀ տարածքային ամբողջականության օգտին է։

Այս հետևողական աշխատանքին նաև գումարվել է Ադրբեջանի լկտի պահվածքը։ Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիայի և այդ երկրի միջև խնդիրներ կան։

Ադրբեջանը նաև Ֆրանսիայի քաղաքացու է ձերբակալել և ապօրինի կերպով պահում է բանտում։ Այնպես որ, Ֆրանսիան հետևողականորեն շարունակելու է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ես այլ քայլերի ևս սպասում եմ»,- ասաց քաղաքագետը։

Ըստ Դավիթ Ստեփանյանի՝ Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումն աստիճանաբար ավելանալու է՝ հնարավորության դեպքում Ֆրանսիան ընդհուպ պատժամիջոցներ կիրառելու ճանապարհով է գնալու՝ այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանն ընկրկի։

«Եթե Ադրբեջանը հրաժարվի առաջին հերթին Ֆրանսիայի, այնուհետ՝ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունից, ճնշումների գործընթացը կարող է կանգնել։ Եթե ոչ, ճնշումները շարունակվելու են։

Առաջին և հիմնական թիրախն այն է, որ Ադրբեջանը հերթական ագրեսիայի չդիմի։ ԵՄ-ում զգում են, որ այդպիսի վտանգ կա, և այդ վտանգի հետևում առաջին հերթին կանգնած է Ռուսաստանը, դրդող ուժը Ռուսաստանն է։

Թուրքին այժմ նման գործընթացներից բավականին հեռու է և իր խնդիրներն է լուծում. այդ երկիրը տնտեսական լուրջ խնդիրներ ունի։ Այդ պատաճառով Ռուսաստանն է Ադրբեջանին դրդող հիմնական ուժը, և միանշանակ կարելի է ենթադրել, որ ԵՄ-ն կգնա համապատասխան քայլերի, եթե հանկարծ Ադրբեջանը փորձի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնել»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Ռուսաստանի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել

Հաջորդ գրառումը

Պուտինը ցանկանում էր ջնջել Ուկրաինան աշխարհի երեսից, բայց նա ձախողեց. Բլինքեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Պուտինը ցանկանում էր ջնջել Ուկրաինան աշխարհի երեսից, բայց նա ձախողեց. Բլինքեն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս. Ոսկան Սարգսյան

17/05/2026

Նիկոլ Փաշինյանը ընտրողների քվեները ստանալու համար ընտրակաշաք է տալիս՝ հարբած վարելու համար վարորդական իրավունքից զրկված վարորդների վարորդական իրավունքը վերականգնում է։...

ԿարդալDetails
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026

Կոմիտասի պողոտայի կանգառներից մեկում է։Վստահ եմ՝ տարածքում կան շատ տեսախցիկներ, և ոստիկանությունը կարող է հայտնաբերել սա անողին (բայց չսպանեք) և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական