Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք է գիտակցենք՝ Արցախը բոլոր հայերի հարցն է, ոչ թե միայն արցախցիներինը. սա միակ ճիշտ ճանապարհն է, որով պետք է գնանք. Գեղամ Նազարյան

01/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լիովին կիսում է Արցախի Հանրապետությա նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ նախօրեին ուղիղ եթերում հայտնած այն տեսակետը, որ ամբողջ հայկական աշխարհը պետք է ցուցաբերի նույն մոտեցումը՝ Արցախը բոլոր հայերի հարցն է, ոչ թե միայն արցախցիներինը։

«Ռուբեն Վարդանյանի այս դիտարկումը ոչ թե իրատեսական է, այլ միակ ճիշտ տարբերակն է, միակ ճիշտ ճանապարհը, որով մենք պետք է գնանք։ Իսկ թե այդ գիտակցումը քանի տոկոսն ունի, կապ չունի. դա երրորդական հարց է։ Անհնար է չկիսել այս միտքը, ասեմ ավելին՝ դա Ռուբեն Վարդանյանի գաղափարը չէ, դա բոլոր առողջ մտածող հայերի գաղափարն է։

Բոլոր նրանք, ովքեր այսօր հասկանում են, որ Արցախը մեր հայրենիքի մի մասն է, մեր բաղկացուցիչ մի մասը, մեր մարմնի մի կարևոր կտորը, իրենք այդ կոդով պետք է առաջնորդվեն։ Մեզնից յուրաքանչյուրը, ով այդ գիտակցումն ունի, իր ամեն օրվա խոսքով, գործողություններով, քայլերով պետք է նպաստի, որ թյուրիմացության և մոլորության մեջ գտնվող մեր մյուս հայրենակիցների աչքերն ու ականջները բացվեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Գեղամ Նազարյանը շեշտեց՝ ինքը հավատում է, որ այդ օրը կգա, և հայ հասարակությունն աստիճանաբար դուրս կգա ծանր մղձավանջից։

«Հիմա, ցավոք սրտի, ոչ միայն գիտակցման պակաս կա, որ Արցախը մեր կարևոր մասնիկն է, այլ նաև Հայաստանում իշխում է չարը։ Բոլորը չարացած են իրար դեմ՝ վարորդներն իրար դեմ, մի հիմնարկի աշխատողները՝ միմյանց դեմ, էլ չասեմ ՔՊ ընտրողն ու «Հայաստան» դաշինք ընտրողը՝ իրար։

Այս չարից մենք պետք է ազատվենք. հենց ազատվեցինք, առկա խնդիրներն իրենց-իրենց կլուծվեն։ Բայց մինչև դրան հասնելը մարդիկ, ովքեր այսօր էլ գիտեն, որ դա այդպես է, պետք է այդ գաղափարով շարժվեն առաջ»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել էր.

«Եթե մենք լինենք ուժեղ, համախմբված, եթե ցուցաբերենք այդ կամքը, այդ ոգին, այդ էներգիան, մենք կունենանք դաշնակիցներ, որ մեր կողքին կկանգնեն։ Այդ դաշնակիցները պետք է տեսնեն մեր կողմից 100 տոկոսով նվիրվածությունը մեր հայրենիքին, 100 տոկոսով պատրաստականությունը մեր հայրենիքը պաշտպանելու։ Եվ պետք է տեսնեն, որ մենք իրենց ինչ-որ հարցերում կարող ենք աջակցել, օգնել։ Կարևոր է, որ ամեն ինչ լինի երկկողմանի։

Եթե մենք կարողանանք այդ երկու հարցը համախմբել, ամեն ինչ կհաղթահարենք։ Արցախը որպես անկախ պետություն, մի մասն է հայկական աշխարհի։ Ամբողջ հայկական աշխարհը պետք է միանա և ցուցաբերի նույն մոտեցումը, որ Արցախը բոլոր հայերի հարցն է, ոչ թե միայն արցախցիների»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարմիր խաչի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ 12 բուժառու տեղափոխվել է ՀՀ ԲԿ-ներ. ԱՆ

Հաջորդ գրառումը

Ֆինլանդիան եկող շաբաթ կանդամակացի ՆԱՏՕ-ին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ֆինլանդիան եկող շաբաթ կանդամակացի ՆԱՏՕ-ին

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական