Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ֆինլանդիան եկող շաբաթ կանդամակացի ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիան եկող շաբաթ արդեն ՆԱՏՕ-ի լիիարավ անդամը կադառնա։ Ռուսական TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ֆինլանադիան մեր ալյանսին պաշտոնապես կմիանա արդեն եկող շաբաթ»,- ասել է նա։

Ստոլտենբերգի համոզմամբ՝ Ֆինլանդիայի անդամակցությունն Հյուսիս-ատլանտյան դաշինքին, ոչ միայն այդ երկրին, այլ նաև հենց ալյանսին կհզորացնի։

«Ֆինլանդիան հզոր զինուժի է տիրապետում, բացի այդ՝ զարգացած են այդ երկրի ժողովրդավարական ինստիտուտները, այդ իսկ պատճառով՝ Ֆինլանդիան մեծ ավանդ կունենա մեր ալյանսի զարգացման հարցում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ս․Վ․