Էկոնոմիակայի նախարար Գևորգ Պապոյանն Արդարադատության նախարար Գրիգոր Միանսյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին մամուլից է տեղեկացել։
Լրագրողներն այսօր Պապոյանից հետաքրրքվեցին՝ ինչպե՞ս է գնահատում իր գործընկերոջ աշխատանքը, ինչին ի պատասխան նա նշեց՝ լավ։
Դիտարկմանը, որ ՔՊ-ում համոզված են՝ նախկինների հետ առնչություն ունեցող որևէ անձ չպետք է պաշտոնավարի, Էկոնոմիկայի նախարարն արձագանքեց՝ հարցը պետք է ուղղել Մինասյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք նախաձեռնած ՔՊ-ականներին։
«Քննարկումները որևէ անձին դեմ չեն, դա կառավարության գործունեության բարելավման համար է։ Պաշտոնավարումների մասին որոշումները կայացնում է ՀՀ վարչապետը»,- ասաց Պապոյանը։
Հարցին՝ տեղի՞ն է պաշտոնավարումից երկու տարի անց շեշտել, որ նա Միքայել Մինասյանի եղբայրն է, նախարարը հորդորեց այդ որակի խոսակցություններ չվարել, իր համար անցանկալի է նման մեկնաբանություններ անել։
Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար։