Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնական հայտարարությունները, որ Երևանը և Բաքուն «զգալի առաջընթաց» են գրանցել, դիվանագիտական լեզվով նշանակում են, որ ոչ մի առաջընթաց չկա. Թևան Պողոսյան

06/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ արտգործնախարարության և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարությունները, որ Երևանը և Բաքուն խաղաղության պայմանագրի ուղղությամբ «զգալի առաջընթաց» են գրանցել,  դիվանագիտական լեզվով նշանակում են, որ ոչ մի առաջընթաց չկա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը։

«Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ եմ ակնկալում վերջին օրերին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպումներից, ասում եմ՝ ոչ մի բան, որովհետև մեր թշնամին հասել է իր երազանքին։ Նա Վաշինգտոն չէր գնացել՝ ինչ-որ բանի հասնելու. գնացել էր հասկանալու, թե հայկական կողմն է՞լ ինչ զիջումների է պատրաստ, որպեսզի դրանից հետո ավելացնի պահանջները։ Հենց դա էլ ԱՄՆ-ում տեղի ունեցավ»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերլուծաբանը հիշեցրեց՝ ՀՀ իշխանություններն իրենք են անընդհատ ասում, որ չկա երաշխավոր, սակայն իրենց նպատակն այնպիսի փաստաթուղթ ստորագրելն է, որտեղ կլինեն երաշխիքային մեխանիզմներ։

«Վաշինգտոնյան հանդիպումը նախաձեռնվել էր ԱՄՆ շահերի հետապնդման նպատակով. կողմերին տարել էին այնտեղ, նրանք էլ ինչ-որ բաներ են խոսել. այնպես որ կարելի էր կռահել՝ Բլինքենի մասնակցությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպումն անարդյունք է լինելու։

Թշնամին ասել է՝ Սյունիքն էլ պետք է տաս, Սևանն էլ, Երևանն էլ։ Դրանից հետո էլ ի՞նչ են բանակցում։

Ես չգիտեմ՝ հայկական կողմն ի՞նչ նպաակ էր դրել, որ վաշինգտոնյան հանդիպումը համարում է «առաջընթաց»։ Երբ նշվում է Ստեփանակերտի և Բաքվի՝ միմյանց հետ խոսելու մեխանիզմների մասին, դրա մասո՞վ կա առաջընթաց, թե մտածում են, որ կարմիր գիծ հայտարարված 29 800 ք/կմ մասով կա առաջընթաց։ Ադրբեջանն ասել է, որ դո՞ւրս է գալու ՀՀ տարածքներից, թե հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» չի կառուցելու, թե Լաչինի միջանցքից է հրաժարվելու։

Ուրեմն, հայկական կողմն ի՞նչ նպատակ է դրել, որ դեռ մի բան էլ «առաջընթաց» է ֆիքսել։ Գուցե իրական նպատակն այն էր, որ կողմերը կարող էին ոչ թե մի քանի ժամ, այլ մի քանի օր բանակցել»,- ամփոփեց Թևան Պողոսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ասկերանի շրջանի Շոշ համայնքում չպայթած զինամթերք է հայտնաբերվել

Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչվ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս

11/05/2026
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչվ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական