Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաղեստինաիսրայելական հակամարտության ֆոնին ադրբեջանցիներն անցնելու են Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների. ռազմական փորձագետ

16/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ելնելով Ադրբեջանի կատարած քայլերից՝ պարզ է դառնում, որ Հայաստանի նկատմամբ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունն այս պահին բավական բարձր է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Politico թերթի հրապարակմանը, որի համաձայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է՝ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։

«Ադրբեջանի ղեկավարն իր ոչ ուղիղ հայտարարություններով կատարում է գործողություններ, որոնք իրենցից ենթադրում են լայնածավալ պատերազմական գործողությունների հոգեբանական նախապատրաստական աշխատանքներ։ Ընդ որում, Ալիևը դա անում է իր քաղաքացիների նկատմամբ։

Ինչ վերաբերում է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության «արտահոսքին», այնուհետև՝ պետքարտուղարության տարածած հերքմանը, բնական է, որ պետք է հաջորդեր հերքում։

Նմանատիպ նյութերը կանխարգելիչ, նախազգուշական գործողություններ են, որով ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանությանը հասկացնում է, որ տեղյակ է նրա պլաններից։ ԱՄՆ-ը կարծես ասում է, որ դատապարտելու է Ադրբեջանի քայլերը կամ Հայաստանի նկատմամբ հարձակումն առնվազն Միացյալ Նահանգների համար կարմիր գիծ է լինելու»,- ասաց ռազմական փորձագետը։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ հերքվե՞լ է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե ոչ, դա արդեն երկրորդական է։

«Կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ ռազմական գործողությունների ժամկետները միգուցե որոշակիորեն երկարաձգվեն՝ ելնելով հենց Բլինկենի հայտարարությունից, բայց միևնույն է՝ վտանգը ռեալ է,  և Բաքվի բռնապետի նպատակներում ոչինչ չի փոխվել։ Պաղեստինաիսրայելական հակամարտության ֆոնին՝ հարմար որևէ պահի, ադրբեջանցիներն անցնելու են լայնածավալ ռազմական գործողությունների»,- ասաց ռազմական փորձագետը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկացի կոնգրեսականների մի խմբի հետ հանդիպմանն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Այս մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:

Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել էր պարբերականի հրապարակումը։ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չունի ՀՀ անվտանգությունն անվերապահորեն ապահովող բանակ. ռազմական փորձագետ

Հաջորդ գրառումը

Փաշինյանը վաղը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը վաղը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026

Կոմիտասի պողոտայի կանգառներից մեկում է։Վստահ եմ՝ տարածքում կան շատ տեսախցիկներ, և ոստիկանությունը կարող է հայտնաբերել սա անողին (բայց չսպանեք) և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական