Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Փաշինյանը վաղը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:

Նրա խոսնակը հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը:

Տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Նախատեսված են նաև այլ հանդիպումներ: