Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան իր X սոցկայքի միկրոբլոգում գրել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին:
«Երևանից ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի որոշումը ՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը և դրանով իսկ թույլ տալ, որ Հայաստանը դառնա միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն:
Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,- գրել է նա։