Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ողջունում եմ Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի խորհրդարանի որոշումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան իր X սոցկայքի միկրոբլոգում գրել է Հայաստանի կողմից  Հռոմի ստատուտի վավերացման մասին: 

«Երևանից ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի որոշումը ՝ վավերացնել Հռոմի կանոնադրությունը և դրանով իսկ թույլ տալ, որ Հայաստանը դառնա միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն:

Հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայմաններից մեկն է»,- գրել է նա։