Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նույնիսկ ամենավատ մղձավանջային երազում չէի կարող պատկերացնել, որ միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է արտաքին աշխարհի հետ. Մամիջանյան

14/12/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմ ժողովրդի համար անցած մի քանի տարիները հեշտ չէին, բայց նույնիսկ ամենավատ մղձավանջային երազում ես չէի կարող պատկերացնել, որ միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է արտաքին աշխարհի հետ, պարբերաբար կփակվի, Մոսկվայում անցկացվող «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին՝ «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկերի փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովի կազմակերպման և հրավերի համար։ Չնայած «ֆրակցիա» և «պարտիա» բառերը այս կամ այն իմաստով թարգմանաբար «ինչ-որ մի բանի մաս» են նշանակում, այն, ինչի մասին ես կխոսեմ այսօր, հետաքրքրում է ոչ թե մի մասին, այլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիներին, ողջ աշխարհի հայությանը։

Մեզ բոլորիս բարդ տարածաշրջան է բաժին հասել։ Եվ ես ի նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլ ողջ ԱՊՀ տարածքը։ Խորհրդային միության փլուզման պահից ի վեր մեր տարածաշրջանը գեյզերների հովիտ է հիշեցնում, որտեղ այս ու այնտեղ պարբերաբար ժայթքումներ են տեղի ունենում։ Միայն ոչ թե տաք ջուր ու գոլորշի է ժայթքում, այլ՝ մեր զինվորների արյունը։ Ժողովուրդները, որոնց ներկայացուցիչներն այսօր հավաքվել են այս դահլիճում, անմիջականորեն գիտեն պատերազմի ու խաղաղության գինը. մեր պապերն ու նախապապերը կռվել են կողք-կողքի, ուս-ուսի, իսկ որոշ դեպքերում՝ մեր հայրերն ու եղբայրները կռվել են միմյանց դեմ: Բայց մենք՝ բոլորս, խաղաղություն ենք ուզում։ Բայց ի՞նչ գնով։ Համոզված եմ, որ Ձեզանից ոչ ոք իր երկրին խաղաղություն ցանկանալիս անգամ իր մտքով չի անցկացնում ստիպողական, պարտադրված խաղաղությունը: Այս տեսակ խաղաղության խնդիրը կայանում է ոչ միայն նրանում, որ այն անարդար է, այլ նաև ոչ երկարատև:

Մենք դարձել ենք ականատեսը պատմական իրադարձությունների, իսկ հաշվի առնելով այն փաստը, որ մենք՝ բոլորս, պետական ինստիտուտների ներկայացուցիչներ ենք, ինչ-որ առումով նաև դրանց կերտողը. մեզ բոլորիս ծանոթ աշխարհակարգը քանդվում է, և դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի այն ապագայում։ Պատմական այս փուլում մենք հնարավորություն ունենք հիմք դնելու «Խաղաղ Հարավային Կովկաս» անվամբ հարատև կառույցի կամ ընտրել հակամարտությունների այնպիսի լուծումներ, որոնցում հաշվի չի առնվում ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքները։ Նման որոշումը նման է արնահոսող վերքը դիմահարդարման հաստ շերտով ծածկելուն՝ վերքը չի լավանա, իսկ ցավը միայն կուժեղանա։

Իմ ժողովրդի համար անցած մի քանի տարիները հեշտ չէին։ Բայց նույնիսկ ամենավատ մղձավանջային երազում ես չէի կարող պատկերացնել, որ միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը կապում է արտաքին աշխարհի հետ, պարբերաբար կփակվի։ Ես չէի կարող պատկերացնել, որ ստիպված կլինեմ հետևել լրահոսին՝ իմանալու համար, թե արդյոք կարող եմ այցելել Արցախում բնակվող իմ քույրերին և եղբայրներին։ Իսկ երեկվանից Ադրբեջանը նաև դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Այս տեսակ դիվանագիտությունը, որն իրականացվում է հումանիտար աղետի սպառնալիքի ներքո, ինձ համար անընկալելի է։ Ես հուսով եմ, որ այս խնդիրն իր վերջնական և հարատև լուծումը կստանա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և դիվանագիտական կորպուսի ջանքերի շնորհիվ։

Համոզված եմ, որ այս միջոցառման կազմակերպիչները, և, ընդհանրապես, մենք՝ բոլորս, կցանկանայինք այսպես կոչված «հաջողության պատմություն» արձանագրել՝ ԱՊՀ երկրների խորհրդարանականների փոխգործակցության շոշափելի արդյունք մեր համաժողովի շրջանականերում։ Այսպիսով, ես հանդես եմ գալիս առաջարկով, որը հնարավորություն կտա մեզ հենց նման արդյունք արձանագրել։

Ընթացիկ տարվա ամռանը ես նամակ հղեցի Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակին՝ առաջարկով հնարավորության տալ ինձ այցելել Բաքվի բանտերում գտնվող իմ հայրենակից ռազմագերիներին, ովքեր եռակողմ համաձայնագրի խախտմամբ, որը ստորագրվել էր այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, մինչ օրս ազատ չեն արձակվել։ Իմ առաջարկը մինչև հիմա անպատասխան է մնացել։ Թույլ տվեք միջխորհրդարանական ֆորումի այս հարթակից օգտվելով՝ ևս մեկ անգամ բարձրաձայնել այդ ցանկությունը՝ հուսալով, որ Ադրբեջանի օրենսդիրները վերջինս կփոխանցեն իրենց խոսնակին, իսկ ԱՊՀ մյուս երկրների մեր գործընկերները կկարողանան որպես միջնորդ հանդես գալ մարդասիրական այս առաքելությանը։

Շնորհակալություն ուշադրության համար, և խաղաղություն մեզ բոլորիս»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շարունակվող աղետների լուծումը մեկն է՝ ազգային իշխանություն. Վարուժան Գեղամյան

Հաջորդ գրառումը

Ճանապարհը փակելը, գազամատակարարումը դադարեցնելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է. Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ճանապարհը փակելը, գազամատակարարումը դադարեցնելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է. Արման Թաթոյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական