«Մինչ օրս հնարավոր չի եղել համաձայնեցնել այնպիսի տեքստային ձևակերպումներ, որոնցում հստակ նշված կլինի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կմ տարածքով: ԼՂ-ի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը դեռևս անորոշ է. անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակում:
Մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները, և վերջապես, չկա որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում:
Մենք շարունակում ենք մեր ջանքերը նշված բոլոր ոլորտներում հաջողության հասնելու ուղղությամբ»,-Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: