Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև՝ խաղաղության ծրագրի հետագա մշակմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բիշքեկում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում:
Պուտինը սկզբի համար առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել Մոսկվայում:
Նրա խոսքով՝ վերջնարդյունքը պետք է խաղաղության համաձայնագիրը լինի: