Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև՝ սկզբի համար նախարարների մակարդակով. Պուտին

Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև՝ խաղաղության ծրագրի հետագա մշակմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բիշքեկում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում:

Պուտինը սկզբի համար առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով  հանդիպում անցկացնել Մոսկվայում:

Նրա խոսքով՝ վերջնարդյունքը պետք է խաղաղության համաձայնագիրը լինի: