Աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Milliyet.com.tr կայքի փոխանցմամբ` Թուրքիայի ղեկավարը այս հայտարությունն է արել Գազիանթեփ նահանգում երիտասարդների հետ հանդիպմանը։
«Մենք այժմ երկու առաջնորդներ ենք աշխարհում. միայն ես ու Պուտինը: Ես սա չեմ ասում, քանի որ խոսքն իմ մասին է, ես խոսում եմ՝ ըստ գործերի: Ես իշխանության եմ արդեն 22 տարի։ Գրեթե նույն ժամկետն ունի Պուտինը: Մնացած բոլորը հեռացան։ Եվ մենք ցանկանում ենք, որ մեր երկխոսությունը շարունակվի։ Այստեղ կարևոր է շարունակել քաղաքականությունը։ Օրինակ, կանցլեր Անգելա Մերկելի հեռանալուց հետո Գերմանիայում քաղաքականությունն ավարտվեց»,- ասել է Էրդողանը` պատասխանելով դիվանագիտական հարաբերություններում հաջողության պատճառի մասին հարցին: