Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պուտինն ու Փեզեշքիանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։

Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում, բանակցություններից հետո։

Փաստաթուղթը պետք է նոր մակարդակի հասցնի Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները, այն ամրապնդում է  ռազմավարական գործընկերության կարգավիճակը։ Համաձայնագիրը նաև իրավական դաշտ է ստեղծում երկարաժամկետ հեռանկարում համագործակցության հետագա զարգացման համար։

Երկու երկրների պաշտոնյաների խոսքով՝ համաձայնագիրը ներառում է բոլոր ոլորտները՝ ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները:

Պուտինն ու Փեզեշքիանն այնուհետեւ հայտարարություններ են արել մամուլի համար։