Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հուսանք՝ Արայիկ Հարությունյանը Արցախը կործանող ոշոշում չի կայացնի. Հակոբյան

25/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախին Ադրբեջանն առաջարկում է օգտվել Ստեփանակերտ-Ակնա ճանապարհից: Արցախի իշխանությունները կարծես հակված են համաձայնել այս առաջարկին: Օրեր առաջ մամուլը գրեց, որ նախագահ Արայիկ Հարությունյանը, հանդիպելով թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկումներ է ունեցել ու որոշում ընդունել: Թեև նախագահականը հերքեց՝ նշելով, թե նման որոշում առայժմ չկա, բայց և չբացառեց, որ նման քննարկումներ կան, ու որոշում կարող է լինել առաջիկայում:

«Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները եւ այն խառնաշփոթը, որ երկրի իշխանությունները, մասնավորապես՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, ստեղծել էին, վառ ապացույցն էր այն բանի, որ քննարկումներ են տեղի ունենում, ու այդ քննարկումներն ի շահ Արցախի չեն»,- Azg.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով՝ նախագահ Հարությունյանը բացահայտ խոսեց, որ Արցախի վրա կա ճնշում Ադրբեջանի կողմից՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործման մասով: Իրենց  քաղաքական ուժի՝ «Արդարություն» կուսակցության ու խմբակցության պատասխանն այդ հարցի վերաբերյալ բացասական է: «Մենք լավ ենք հասկանում ու հաշվի ենք առնում այն բոլոր վտանգները, որ կարող են լինել այդ ճանապարհի բացումից հետո: Եթե ընդունվի Ակնայով ելումուտ անելու առաջարկը, ապա այն, անվտանգային առումով, մեծ վտանգներ է ստեղծելու Արցախի համար: Լավ իմանալով Ադրբեջանի ձեռագիրը՝ հասկանում ենք, որ սա ևս ծրագրավորած քայլ է, Արցախը հայաթափելու կամ վերջնականապես Ադրբեջանին բռնակցելու գործընթացի մի մաս: Եթե անգամ համաձայնենք Ակնայի ճանապարհի բացմանն ու դրան զուգահեռ բացվի նաև Բերձորի՝ Լաչինի միջանցքը, ապա վերջինս կարճ ժամանակ անց հիմնովին փակվելու է: Բավարար է համաձայնել, մեկ անգամ օգտվել Ակնայի ճանապարհից և միջազգային հանրությանն այլևս անհնար կլինի բացատրել, թե ինչու ենք դեմ այդ ճանապարհով սննդամթերք կամ այլ ապրանք ընդունելուն: Ավելին՝ նման նախադեպից հետո Արցախը բանակցային գործընթացում անելիք չի ունենա կամ բանակցային գործընթացը, որպես այդպիսին, այլևս գոյություն չի ունենա»,- նշեց Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ Արցախի նախագահը արցախակործան ու, առհասարակ, հայակործան որոշում չի կայացնի:

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես աջակցում եմ Արցախի 120.000 բնակիչներին․ Ադամ Շիֆ

Հաջորդ գրառումը

Անջեյ Կասպրչիկը Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց կներկայացնի ԵԱՀԿ գործող նախագահին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է․ Ռոբերտ Քոչարյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսով մտնում ենք ֆինալ. Վլադիմիր Մարտիրոսյան

29/05/2026
29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
Հաջորդ գրառումը

Անջեյ Կասպրչիկը Լաչինի միջանցքում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց կներկայացնի ԵԱՀԿ գործող նախագահին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական