Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հնարավո՞ր է բռնել Ադրբեջանի՝ վանդալիզմի սովոր ձեռքը

Սևակ Վարդումյան
26/04/2024
- 26 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
28
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն էր  ապրիլի 18-ին: Այս առնչությամբ «Ազգ»-ը մի քանի հարց է ուղղել վերականգնող ճարտարապետ Աշոտ Հակոբյանին:

– Պրն Հակոբյան, թեեւ պետությունը (մասնավորապես ԿԳՄՍ նախարարությունը) անընդհատ հայտարարում է այս կամ այն հուշարձանը վերանորոգելու մասին, բայց Հայաստանում ավերվող կամ փուզման վտանգի տակ գտնվող եկեղեցիների, վանքերի կամ այլ շինությունների թիվը չի պակասում: Ինչո՞ւ:

– Կա մի քանի պատճառ: Նախ քաղաքացիները պետք է հասկանան ու գիտակցեն, որ եկեղեցիների պատերին տարատեսակ գրություններ անելը, պատերին մոմ վառելը վնասում է ոչ միայն ընդհանուր տեսքը, այլեւ դրանք հետագայում պատերի վրայից քերելով՝ վնասում ենք շինությանը: Այսինքն՝ պատերը բարակում են, տեսքից ընկնում եւ այլն: Քիչ են նաեւ վերականգնող մասնագետներն ու արհեստավորները: 1990-ականների արտագաղթի ալիքը նաեւ ճարտարապետներին ու շինարարներին հասավ, եւ այսօր երբեմն խնդիր է լինում քարի հետ աշխատողի, քարտաշի գտնել: Եվ, իհարկե, պետությունն  ինչքան էլ ֆինանսավորի այս ոլորտը, հավելյալ ծախսերի ու գումարի տեղ միշտ էլ կա, որովհետեւ Հայաստանում որտեղ փորում ես, հուշարձան է բացվում: Ավելի քան 25 հազար հուշարձան կա, որոնք խնամքի ու պահպանության կարիք ունեն:

– Որո՞նք են վերականգնման հրատապություն ունեցող հուշարձանները:

– Տավուշում Դեղձուտի եկեղեցին է, Դսեղի Քառասնից մանկանցն է եւ էլի շատերը, որոնք հերթով թվարկելը դժվար կլինի:

– Հուշարձանների պահպանության օրը ցավով ենք խոսում վայ-հարեւանի տիրապետության տակ մնացած մեր կոթողների մասին, որոնք ոչ թե պահպանության, այլ պաշտպանության կարիք ունեն: Ի՞նչ կարող ենք անել Արցախի՝ ավելի քան 4000 հուշարձան-կոթողներն ինչ-որ ձեւով փրկելու համար:

– Այն, որ Ադրբեջանի նախագահը մտադիր է ոչնչացնել հայկական հետքը Արցախում, պարզ էր հենց 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ 2020-ին Հադրութի հայկական եկեղեցում ասում էր, թե «հայերն իրենցով են արել ալբանական եկեղեցին, հետեւաբար պետք է վերականգնել պատմական ադարությունը»: Պատմական արդարությունն, իհարկե, սոսկ մեր կողմից է, որովհետեւ եկեղեցիների վրայի արձանագրությունները միայն բավարար են, որ չտեսնել ու չլսել ցանկացողն անգամ համոզվի՝ տառերը հայերեն են, խաչքարերը՝ Հայ առաքելական եկեղեցունը: Ի՞նչ կարող ենք անել. գուցե հասնել նրան, որ տեսախցիկներ տեղադրվեն այդ կոթողների մոտ, ինչը քիչ հավանական է: Կամ էլ ամենուր եւ բոլոր խողովակներով բարձրաձայնել, որ միջազգային փաստահավաք խմբերը գնան, հաշվառեն հայկական եկեղեցիները, խաչքարերն ու այլ շինությունները, որ վայրագ հարեւանը դրանք պղծելուց առաջ մի պահ գոնե կանգ առնի ու հիշի՝ դրանք հայերից բացի արձանագրել ու ֆիքսել են նաեւ օտարերկրացի մասնագետները:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պերճ Թերզյանի ստեղծագործություններին նվիրված Ժողովածուն

Հաջորդ գրառումը

Գույժ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը
SONY DSC

Գույժ. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական