Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ֆրանսիայի նախագահը Փարիզի մտադրությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Պրահայում կայացած հանդիպման արդյունքների շուրջ։