Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հեռախոսով ինչ են քննարկել Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ֆրանսիայի նախագահը Փարիզի մտադրությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Պրահայում կայացած հանդիպման արդյունքների շուրջ։