Հայ-ռուսական հարաբերություններում քաղաքական առումով որոշակի դժվարություններ կան, ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը. գրում է odkb-info.org կայքը:
«Մեր նախաձեռնությամբ չէ, որ նվազել է ՌԴ-ՀՀ միջգերատեսչական շփումների դինամիկան, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության և մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջոցով», – ընդգծել է նա:
«Հավաքական Արևմուտքը» բացահայտ ճնշում է գործադրում՝ փորձելով Երևանին ստիպել նվազագույնի հասցնել և ամեն կերպ սահմանափակել ՌԴ-ի հետ կապերը. նշել է Կոպիրկինը։
«Չնայած դրան, մենք շարունակում ենք ելակետ համարել, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու խորացումը համապատասխանում է երկու երկրների իրական, հիմնարար շահերին։ Մենք ընդգծում ենք Հայաստանի իշխանությունների հրապարակայնորեն բարձրաձայնված մտադրությունը՝ աշխատելու խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ։ Մենք սպասում ենք, որ սա գործնականում իրականացվի: Մեր կողմից մենք պատրաստ ենք սրան», – ասել է նա: