Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրյուսովում «ջարդ» է. Դավիթ Գյուրջինյանն աշխատանքից ազատել է նաև Տիգրան Թորոսյանին

05/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բրյուսովի անվան համալսարանում կադրային ջարդը շարունակվում է։

Ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն աշխատանքից ազատել է նաև բուհի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին։

Տիգրան Թորոսյանը պայքարում էր Բրյուսովը,Մանկավարժական համալսարանն ու ֆիզկուլտինստիտուտը միավորելու ծրագրի դեմ, մասնակցում էր բողոքի ակցիաներին ու ցույցերին։ Նա նաև իր աջակցությունն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանին, որը 2022-ին ընտրվեց Բրյուսովի համալսարանի ռեկտոր, սակայն ԿԳՄՍՆ-ն չհաստատեց ընտրությունների արդյունքը, և նախարար Ժաննա Անդրեասյանը 3 տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ բուհ բերեց Դավիթ Գյուրջինյանին ու նրան ներկայացրեց որպես   ռեկտոր։

Անցյալ տարվա սեպտեմբերին Դավիթ Գյուրջինյանն աշխատանքից ազատել է նաև բուհի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին, որը  դատական գործընթաց սկսեց ապօրինությունների դեմ։ Ցոլակ Ակոպյանն օրեր առաջ հայտնեց, որ   ռեկտորն աշխատանքից ազատեկ է նաև Հակոբ Մադոյանին։ Լուրը հաստատեց նաև լեզվաբան Դավիթ Գյուլզադյանը։

Նա հանդես է եկել հրապարակային խոսքով.

Ասում են` Դավիթ Գյուրջինյանը Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկը ստանձնելիս հայտարարել է, թե այդ համալսարան է գնում` զարգացնելու այնտեղ լեզվաբանական միտքը: Գյուրջինյան լեզվաբանին վաղուց գիտեմ, բայց հիմա դժվարանում եմ հասկանալ` ի՛նչ  նկատի ունի նա` «լեզվաբանություն» ասելով, եթե իր գործունեության սկզբում իսկ նա` փակեց փիլիսոփայության և պատմության ամբիոնը, ապա 23 թ. կազմած ուսպլանից հանել տվեց տրամաբանությունը: Նույնիսկ նախորդ ուսպլանով նախատեսված տրամաբանության գիտակարգը կարգի խախտմամբ հանված է դասավանդվող առարկաների ցանկից, այսինքն` նաև՛ այդ առարկայի յուրացման համար այդ համալսարան ընդունված ուսանողը զրկված է յուրացման հնարավորությունից:

Երկրորդում եմ տարակուսանքս` ի՛նչ է հասկանում Գյուրջինյանը` «լեզվաբանություն» ասելով, եթե լեզվաբանության հիմնարկեքին նպաստած տրամաբանությունն է հանում լեզվաբանական ուղղվածությամբ համալսարանից, եթե փիլիսոփայության հայաստանյան մերօրյա լավագույն մասնագետներից մեկին` Հակոբ Մադոյանին է զրկում դասաժամերից  որը, ի դեպ, որքան փիլիսոփայության ու տրամաբանության, նույնքան էլ մաթեմատիկական մի շարք գիտակարգերի, ինչպես նաև լեզվաբանության ու նշանագիտության հայեցակարգերին է խորությամբ տիրապետում:

Հիմա ուղղակի խոսքով եմ դիմում քեզ, Դավի՛թ Գյուրջինյան: Մտքովս չէր անցնի, որ երբևէ գործելաոճդ կնմանվի երբեմնի ղեկավարիդ վարքին, որ երեք ամսվա ընթացքում միանգամից հինգ դասարանի «դասագրքեր» մոգոնեց`  վառելով հայերենի նվիրյալ ուսուցիչներին ներսից, տրորելով նրանց ինքնասիրությունն ու մասնագիտական արժանապատվությունը: Դե ի՞նչ, շարունակի՛ր «զարգացնել» բյուրոկրատական գրասենյակի վերածած քո հիմնարկում լեզվաբանական միտքը: Տեսնում եմ` ձախավեր հաջողությունդ տեղը տեղին հասնո՞ւմ է իր հանգակետին…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին. ուղիղ

Հաջորդ գրառումը

«Հավաքական Արևմուտքը» բացահայտ ճնշում է գործադրում՝ փորձելով Երևանին ստիպել նվազագույնի հասցնել ՌԴ-ի հետ կապերը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

«Հավաքական Արևմուտքը» բացահայտ ճնշում է գործադրում՝ փորձելով Երևանին ստիպել նվազագույնի հասցնել ՌԴ-ի հետ կապերը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական