Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում առնվազն մեկ մարդու գիտենք, ով կարող է բանավոր հրահանգով Հայաստանից տարածքներ հանձնել, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է. ռազմական փորձագետ

31/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ ՀՀ  ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածում, որ  «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ», պետք է նույն ԱԱԾ-ին հարց ուղղել՝ ո՞վ և ի՞նչ է Ադրբեջանի հետ պայմանավորվել։ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ սա բանավոր պայմանավորվածությամբ տարածքներ հանձնելու առաջին դեպքը չէ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«2020 թվականի դեկտեմբերին Փաշինյանը հանձնեց Գորիս-Կապան ճանապարհի մի հատված և հետո հայտարարեց, որ դա եղել է բանավոր ըմբռնմամբ։ Այսինքն՝ Հայաստանում առնվազն մեկ մարդու գիտենք, ով կարող է բանավոր հրահանգով Հայաստանից ինչ-որ տարածքներ հանձնել, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց մեր զրուցակիցը։

Կարեն Վրաթանեսյանը միաժամանակ նկատեց՝ երբ ասվում է, որ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, հարց է առաջանում՝ որքանով է այս արտահայտությունը կիրառելի։

«Սուվերեն տարածք նշանակում է ինքնիշխան տարածք, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն այնտեղ իրականացնում է իր իշխանությունը։ Բայց եթե ՀՀ պատկան մարմինները, որոնք պարտավոր են պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, սակայն նշված տարևածքում իրենց իշխանությունը չեն իրականացնում, այդ ինչպե՞ս եղավ ինքնիշխան տարածք։ Սա շատ աբսուրդ ձևակերպում է, որը հրապարակ նետեցին Նիկոլ Փաշինյանը և իր քարոզչամեքենան։

Եթե քո տարածքում նստած է ադրբեջանցին և չի պատրաստվում հեռանալ, ավելին՝ այդտեղ նրա զորքն է, ադրբեջանցիները կրակում են այդտեղ հայտնված հայի վրա, առևանգում կամ գերի են վերցնում, դա՞ է ինքնիշխանը»,- հարց հնչեցրեց ռազմական փորձագետը։

Հիշեցնենք, որ որ երեկ ադրբեջանցիները, հերթական անգամ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածոթյունները, Սյունիքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքում առաջ են եկել և հենակետ դրել։ Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական կողմը հենակետը տեղակայել է իր ցորենի արտում։

Azg.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանի հետ, սակայն և՛ համայնքապետը, և՛ համայնքապետարանի աշխատակցուհի ներկայացած ոմն տիկին հրաժարվեցին փոխանցել իրենց գործընկերոջ հեռախոսահամարը։ Տեղ համայնքի ղեկավարը պատճառաբանեց, որ ժողովի է, իսկ ահա իր անունն այդպես էլ չհայտնած տիկինը նշեց, որ Զեյնալյանը ապատեղեկատվություն է տարածում. ադրբեջանցիները գյուղի մոտակա արտի տարածքում հենակետ չեն տեղակայել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը բանավոր պայմանավորվածությամբ տարածքներ է հանձնել, և այժմ քաղաքական կապիկություններ են անում, որ իբր ադրբեջանցիները եկել, այդ տեղերում նստել են. ռազմական փորձագետ

Հաջորդ գրառումը

Մհեր Սահակյանն ինքնապաշտպանվելու համար Վլադիմիր Վարդանյանին հասցրել է մեկ հարված

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Մհեր Սահակյանն ինքնապաշտպանվելու համար Վլադիմիր Վարդանյանին հասցրել է մեկ հարված

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական