Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը բանավոր պայմանավորվածությամբ տարածքներ է հանձնել, և այժմ քաղաքական կապիկություններ են անում, որ իբր ադրբեջանցիները եկել, այդ տեղերում նստել են. ռազմական փորձագետ

31/03/2023
- Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ադրբեջանցիների հետ ոչ մի բան չեն պայմանավորվել, կամ եթե պայմանավորվել են, այդ մասին տեղյակ են պահել, քանի որ ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն, և ՀՀ 3 միլիոն վարչապետներն իրավունք ունեն իմանալ բոլոր պայմանավորվածությունների մասին։ Այսօր, սակայն, նույն Փաշինյանը ՀՀ տարածքից 100 հեկտար «ձեռքի հետ» նվիրում է Ադրբեջանին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները, հերթական անգամ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածոթյունները, Սյունիքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքում առաջ են եկել և հենակետ դրել։ Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ ադրբեջանական կողմը հենակետը տեղակայել է իր ցորենի արտում։

ԱԱԾ-ն իր հերթին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»:

Հայկ Նահապետյանը տարակուսանք հայտնեց՝ այդ ի՞նչ հանձնաժողովի կամ անձանց կողմից են ադրբեջանցիների հետ բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերվել, հանրությանն անհայտ այդ ո՞ր մարմինն է ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի հետ։

«Հետաքրքիր է իմանալ, թե ինչ են պայմանավորվել,  և արդյոք այդ պայմանավորվածությունները միայն նշված տարածքին են վերաբերում։ Վաղը չէ մյուս օրը նման անակնկալներ կարող են լինել Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի մարզերում։ Այսինքն՝ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, բանավոր պայմանավորվածություններով տարածքներ է հանձնել, և այժմ քաղաքական կապիկություններ են անում, որ իբր ադրբեջանցիները եկել, այդ տեղերում նստել են։ Իբրև զարմանում են՝ ինչու են ադրբեջանցիներն այդքան շուտ եկել, տեղակայվել, չպետք է գային։

Այս իրավիճակը հիշեցնում է Խծաբերդի տարածքները զիջելու գործընթացը։ Նույն մեխանիզմն է աշխատում. հայկական կողմը դուրս է գալիս, ռուսները չկան, ադրբեջանցիները գալիս-նստում են մեր դիրքերում։ Հետո պարզվում է՝ ամեն ինչում ռուսներն են մեղավոր»,- ասաց ռազմական փորձագետը։

Հայկ Նահապետյանը հիշեցրեց՝ պատերազմից երկուսուկես տարի անց էլ հայկական կողմը չի կարողացել ասֆալտապատել կամ վատ որակի ասֆալտապատում է իրականացրել մի քանի տասնյակ կմ այլընտրանաքային ճանապարհներին՝ ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ տարածքում։ Մինչդեռ ադրբեջանական կողմը պատերազմի ավարտից ի վեր կառուցել է լայն և անվտանգ բազմաթիվ ճանապարհներ։

«Իրավիճակն այն է, որ Հայաստանի Հանարապետությունում այս դիլետանտների և ազդեցության գործակալների իշխանությունն ամեն Աստծո օր նոր տարածքներ է զիջում։ Դարեր շարունակ մեր տարածքներն այսպես են զիջվել։ Հիմա էլ այս փնթիների կառավարման հետևանքով է այս ամենը տեղի ունենում, բայց Փաշինյանից որևէ մեկը փաստացի հարցում չի կատարում։ Մինչդեռ ընդդիմությունն այդ իրավունքն ունի։ Ընդդիմությունն այսօր պետք է փողոցները հեղեղեր, որովհետև, խոսքս, հիշեք, Ադրբեջանն, այսպես կտոր-կտոր տարածքներ, բարձունքներ վերցնելով, առաջ է գալու, իսկ Փաշինյանը որևիցե ձևով չի արձագանքելու։ Մենք կորուստներ ունենալու ենք, քանի դեռ նա ՀՀ վարչապետի աթոռին է»,- ասաց Հայկ Նահապետյանը։

P.S. Azg.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանի հետ, սակայն և՛ համայնքապետը, և՛ համայնքապետարանի աշխատակցուհի ներկայացած ոմն տիկին հրաժարվեցին փոխանցել իրենց գործընկերոջ հեռախոսահամարը։ Տեղ համայնքի ղեկավարը պատճառաբանեց, որ ժողովի է, իսկ ահա իր անունն այդպես էլ չհայտնած տիկինը նշեց, որ Զեյնալյանը ապատեղեկատվություն է տարածում. ադրբեջանցիները գյուղի մոտակա արտի տարածքում հենակետ չեն տեղակայել։

Նախորդ գրառումը

Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ

Հաջորդ գրառումը

Հայաստանում առնվազն մեկ մարդու գիտենք, ով կարող է բանավոր հրահանգով Հայաստանից տարածքներ հանձնել, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է. ռազմական փորձագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում առնվազն մեկ մարդու գիտենք, ով կարող է բանավոր հրահանգով Հայաստանից տարածքներ հանձնել, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է. ռազմական փորձագետ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական