Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կոռնիձոր-շոու», տեսարաններ՝ առանց հացի. Արմեն Աշոտյան

10/08/2023
- Քաղաքականություն

168.am-ը հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

«Շատ է խոսվում այն մասին, որ հուլիսի 25-ի անփառունակ ասուլիսից հետո Փաշինյանի կողմից Արցախ ուղարկված և Կոռնիձորում մինչև այսօր խցանված հումանիտար բեռի ոդիսականն էժանագին շոու է՝ անհաջող կերպով քողարկելու Լաչինի միջանցքի փակման հարցում սեփական մասնակցությունն ու մեղքը, ինչպես նաև վերջին 8 ամիսների անգործությունն ու հանցավոր անտարբերությունը։

Ինչպես հաճախ է լինում Նիկոլի պարագայում, ներքաղաքական ցածրորակ ներկայացումները քողարկելու համար, նա և նրա ոհմակը դիմում են շեղող մանյովրների։ Այս անգամ իբր թե ցույց տալու միջազգային հանրությանը, որ Ալիևը ստում է, որ Լաչինի միջանցքն իրոք փակ է, որ Արցախի ժողովուրդը հումանիտար աղետի փուլից անխոչընդոտ անցնում է Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների փուլ։

Միամիտ հանդիսատեսը կարող է և սահուն կերպով կուլ տալ այս հերթական կուտը, և փարատել սեփական համառ անմտությունը՝ տան դիվանին փռված, և Արցախից եկող ու սիրտդ պատառ-պատառ անող տեսարանները՝ ցիտելով «Նիկոլն ի՞նչ անի, հեն ա, 400 տոննա մթերք է ուղակել» ապուշությունը։

«Սպայկայի» բեռնատարները Ստեփանակերտ հասնելու փոխարեն՝ դարձել էին տարաբնույթ միջազգային հոպար-մորքուրների սելֆիների ֆոն, հումանիտար «задшик», ֆոտոհաշվետվության ֆայլեր։ Տեղական արտադրության զանազան նիկոլական աղիքաբնակներն էլ, մարդ ա մի փողկապ հագած, լուրջ տեսքով զբոսավարություն էին իրականացնում 21 բեռնատարների ժամանակավոր կայանատեղիում։ Սկզբից եկան դեսպանատների աշխատակիցները, հետո՝ միջազգային կառույցների հայաստանյան օֆիսային պլանկտոնը, հետո՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության խոպանչիները, հետո՝ Հայաստան ժամանող հյուրերը։

Սակայն այդ կոնտինգենտն էլ սպառվեց, և հիմա բեռնատարային դեկորացիաները գրեթե անտեր մնացել են ճանապարհի ոլորաններին։ «Միջազգային ռեզոնանսի» կուտն արագ հալվեց՝ ինչպես ցանկացած ծծովի կոնֆետ, որով զբաղեցնում են պարապ բերանները։ Իրականում ներքաղաքական հաշվարկի արտաքին փաթեթավորումն էլ ի սկզբանե գրեթե անօգուտ և միամիտների համար նախատեսված փուչ հնարք էր, քանզի մինչև հուլիսի 26-ն էլ աշխարհում ով պետք է՝ շատ լավ գիտեր, որ Լաչինը փակ է, որ Արցախը հումանիտար աղետի է ենթարկվում, որ Ալիևը դիմել է ցեղասպանական գործիքակազմին։ Գիտեն, առանց «Սպայկայի» բեռնատարների էլ՝ շատ լավ տեղյակ են, որ Ալիևն Արցախի 8-ամսյա բլոկադան իրականացնում է Փաշինյանի հանցակցությամբ և անուղղակի օժանդակությամբ։ Գիտեն, որ Նիկոլը, քանի տարի է՝ հրաժարվել է 1915-ի Հայոց ցեղասպանության հարցից միջազգային քաղաքականության մեջ։

Դե հիմա դատեք ինքներդ. 1.5 միլիոն հայի սպանությունները մոռացած և ներած Փաշինյանի շուրթերից որքանո՞վ է լուրջ ընկալվում Արցախի 120.000 քաղաքացիներին սպառնացող ցեղասպանական վտանգի մասին նրա ծղրտոցը։ Ժողովրդական լեզվով ասած, նա «նաղդ ցեղասպանությունն է խուրդել, նիսյա ցեղասպանությունն ի՞նչ է, որ չխուրդի»։

«Կոռնիձոր-շոուն» ունի ևս մեկ, Նիկոլի համար կողմնակի, բայց կարևոր թիրախ. Ռուսական խաղաղապահ առաքելությունն է, որը իր, Ալիևի և նրանց արտաքին բոսերի համար տարածաշրջանում խոչընդոտ է գեոպոլիտիկ նոր իրավիճակ ստեղծելու գործում։ Իրականում առաքելության գործունեության հետ կապված առկա են բազմաթիվ սուր հարցեր, առհասարակ մեր աչքի առաջ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների քայքայվող մատերիան խորացնում է հայ ժողովրդի անվտանգային ճգնաժամը և առաջնային քննարկման առարկա է։

Այս ամենի արդյունքում ունենք իրավիճակ, որը հակասում է անգամ մասսաների կառավարման հին հռոմեական պրիմիտիվ սկզբունքին՝ հաց և տեսարաններ։ Կոռնիձորի պարագայում Փաշինյանը փորձում է կյանքի կոչել է՛լ ավելի անբարո մոտեցում. տեսարաններ՝ առանց հացի։

Հ.Գ. Երբեմնի «դուխով» Նիկոլը նույնիսկ այս ցածրորակ շոուն բեմադրելիս մինչև վերջ գնալու խիզախություն չունի։ Ուրիշի ձեռքերով խաղեր տվող Փաշինյանին հուշեմ իր շոուի կուլմինացիան։ Հավաքում ես ավտոմեքենա վարելու հմտություն ունեցող քո «բարձրաստիճան» լնգուլավազին՝ Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան, Ալեն Սիմոնյան, Տիգրան Ավինյան և այլ պեշկեքին, քո գլխավորությամբ նստում եք մարդ ա մի բեռնատարի ղեկին և առանց охрана, ԶԼՄ-ների ուղիղ եթերում շարժվում եք դեպի Ադրբեջանի կողմից Հակարիի վրա դրված ապօրինի անցակետ։ Վստահ եմ, որ ադրբեջանցիները ո՛չ կկրակեն ձեր վրա, ո՛չ էլ կարժանացնեն Վագիֆ Խաչատրյանի ճակատագրին։ Դե, իսկ միջազգայինների արձագանքը և գլոբալ մեդիաների անդրադարձը կստվերի անգամ Նիգերի ռազմական հեղաշրջումը և ուկրաինական պատերազմը։ Слабо?»։

Նախորդ գրառումը

Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել ի աջակցություն Արցախի ակցիաներ իրականացրած ամերիկահայերի հետ

Հաջորդ գրառումը

ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական