Շաբաթ, Մայիսի 24, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության ճախարակ պտտեցնող պատանի փոխարտգործնախարարը

Նաիր Յան
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
52
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքականության մեջ, հատկապես երբ հավերժական թշնամի ու քեզ հոշոտելու պատրաստ հարեւաններ ունես, շատ կարեւոր է, թե պետական ֆիգուրներդ ովքեր են: Արտաքինն էլ է անչափ կարեւոր, շարժուձեւը, դեմքի արտահայտությունը, միմիկաները, հայացքը, բառապաշարը, դիմացինի հետ շփվելու ունակությունը:

Հապա մի Իրանի, Թուրքիայի, տո հենց Ադրբեջանի արտաքին քաղաքականություն վարող ֆիգուրներին նայեք:

Քաղաքական գործիչը, մանավանդ նա, ով արտաքին հարաբերություններ է վարում, պետք է ազդեցիկ դեմք լինի, դիմացինի հոգեբանության, տրամադրության  վրա ներգործելու հատկություն ունենա:

Վահան Կոստանյան. համացանցում իր անլուրջ, զավեշտալի լուսանկարներով հայտնի այս երիտասարդը ներկայացնում է  ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, հանդիպումներ է ունենում օտարազգի պաշտոնյաների հետ, դիվանագիտական հարաբերություններ վարում, երկրի համար կարեւոր պայմանավորվածությունների մասին խոսում:

Մի քանի օր առաջ պատանեկան արտաքինով, բայց մորուք պահող ու վերջին 6 տարում համենայնդեպս արտաքնապես անփոփոխ մնացած այս երիտասարդը Կոմիտասի թանգարան ինստիտուտում ասաց՝   ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ՝ Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:

Տառաճանաչ ցանկացած ոք այս նախադասությունը երկու անգամ կարդալով՝ երրորդ անգամ կարող է անգիր ասել: Կասկած չկա:

Իսկ Հայաստանի Հանրապետությունը արտաքին աշխարհին ներկայացնող փոխարտգործնախարարը 10-12 նախադասությունը, այդ թվում՝ վերոնշյալը, ամբողջությամբ կարդաց թղթից՝ մի կերպ:

Սա արհամարհանք է ասուլիսին ներկա բոլորիս նկատմամբ, այդ թվում՝ լրատվամիջոցների, որոնք իրադարձությունը լուսաբանելիս գոնե մի փոքրիկ կտոր էլ պետք է ներառեն փոխնախարարի խոսքից: Բայց հարց է՝ ո՞ր կտորը, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան Կոմիտասի մասին բոլորիս հայտնի տեղեկությունները կմկմալով կարդում է  թղթից:

Այս խայտառակությունը փաստում է, որ վերեւներում թքած ունեն ներքեւների ու առհասարակ բոլոր օղակների, բոլորի  վրա:

Ես եմ, ուզում եմ, կարդում եմ, գոհ եղեք, որ բանուգործ թողած՝ Կոմիտասին նվիրված ասուլիսի եմ եկել:

Սա դեռ ոչինչ, հապա ամբիցիանե՜րը, դեմքի քար անտարբերությամբ՝ Արցախի ոտնատակ եղող ու ոչնչացվող հուշարձանների մասին հարցի պատասխա՜նը:

Տարօրինակ չի, չէ՞, երբ Հայաստանի փոխարտգործնախարարին  լրագրողը հարց է տալիս, թե ինչ է անում գերատսչությունը օկուպացված ու հայաթափված Արցախի պատմամշակութային կոթողներն ադրբեջանցիներից պաշտպանելու համար:

Բացակա հայացքով փոխնախարարին չարժե՞ հիշեցնել, որ փեշերը քշտած՝ դեպի Հայաստանի ղեկը վազող իշխանությունը 2021 թվականի նախընտրական ծրագրում հատուկ Արցախի պաշտպանությանը վերաբերող դրույթ ուներ: Արցախը չպահեց, Արցախի եկեղեցիներն ու կոթողները պահելու համար գործնականում շոշափելի ի՞նչ է արել:
Ոչինչ:

Պատանեկան դեմքով, բայց չգիտես ոնց մորուք պահող փոխնախարարին զայրացնում են այսպիսի հարցերը: Իսկ պատասխանը մեկն է ու անփոխարինելի՝ հարցը մնում է մեր օրակարգում:

Վերջ: Սա կաշվից դուրս գալու արդյունքում առավելագույն պատասխանն է:   
Նույն փոխնախարարը,  նույն օրը Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հյուրն էր: Պետրոսի աչքերը րոպեն մեկ կլորանում էին ու համարյա դուրս գալիս ակնակապիճներից՝ լսելով արտաքին հարաբերությունների գերատեսչության  պաշտոնյայի ոչինչ չասող, անգիր արած, անատամ ու անդեմ պատասխանները՝ մենք մնում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ:

Ադրբեջանը ականապատ տարածքների քարտեզների համար փոխանակ շնորհակալություն հայտներ, ագրեսիվ, արհամարհական պատասխան հղեց. մենք մնում ենք խաղաղության օրակարագին հավատարիմ:

Մենք ռազմագերիներ ունենք, ի՞նչ նոր պայմանավորվածությունների մասին կարող է խոսք լինել. մենք մնում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ:
Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» է ուզում. մենք մնում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ:

Միջիցդ կիսվիր, պատառ-պատառ եղիր. պատանեկան դեմքով, բայց չգիտես ոնց մորուք ունեցող երիտասարդն անվրդով՝ խաղաղության ճախարակն է պտտեցնում:   

ՆԱԻՐ ՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անդրեասյանը փորձում է փրկել «շեֆի» դեմքը

Հաջորդ գրառումը

Անձանուններ

Համանման Հոդվածներ

23 մայիսի, 2025

Վտանգալից մարտահրավերներ

23/05/2025
23 մայիսի, 2025

Վարչապետի թեկնածու որոնելիս

23/05/2025
23 մայիսի, 2025

Բեռնը՝ հայության վտանգված շահերի պաշտպանության հարթակ

23/05/2025
23 մայիսի, 2025

PKK-ն լուծարվե՞լ է, թե՞ Էրդողանը միջազգային ուժերի հակազդեցութից խուսափելու համար լուծարման մտավարժանքներ է անում

23/05/2025
Հաջորդ գրառումը

Անձանուններ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ոչ թե Նիկոլի հեռացման վրա են աշխատում, այլ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար. Տիգրան Աբրահամյան

24/05/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «2026-ի ընտրական գործընթացներին ընդառաջ կրկին ակտուալություն է ձեռք բերել այն...

ԿարդալDetails

Այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը. Վարդան Ոսկանյան

24/05/2025

Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը

24/05/2025

Սա համարենք ԵՄ գլոբալիստական ղեկավարության նվերը Փաշինյանին. Սուրեն Սարգսյան

24/05/2025

Ինչի՞ վրա է ամսական շուրջ 50.000 դոլար ծախսելու ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում

24/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական