Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունն իրեն հարց տվե՞լ է՝ շռնդալից կհաղթե՞ր, թե կպարտվեր, եթե Ալիևն ընտրությունների մասնակցեր Ալեն Սիմոնյանի և նրա քաղաքական թիմի կառուցած Հայաստանում. քաղաքագետ

21/05/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանությունն իրեն հարց տվե՞լ է՝ շռնդալից կհաղթե՞ր, թե կպարտվեր, եթե Ալիևն ընտրությունների մասնակցեր Ալեն Սիմոնյանի և նրա քաղաքական թիմի կառուցած Հայաստանում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման հարց հնչեցրեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի այն հայտարարությանը, թե «Կիրանցում, Ոսկեպարում ու մյուս գյուղերում 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով»։

«Որտեղի՞ց Ալեն Սիմոնյանին նման վստահություն. հավանաբար նման վստահությունը երկու հանգամանքով է պայմանավորված։ Առաջինը 2021 թվականի ընտրությունների արդյունքներն են. այն ամենից հետո, ինչ կատարվեց Արցախի և արցախցիների հետ, ո՛չ Կիրանցի, ո՛չ Ոսկեպարի բնակիչները չպետք է գնային և կողմ քվեարկեին Նիկոլ Փաշինյանին։ Ով ուզում է նեղանա, ով ուզում է չնեղանա, բայց սա փաստ է։

Եթե Կիրանցի բնակիչը կարծում էր, որ ինքը Շուշիի կամ Հադրութի բնակչից ավելի լավն է, կամ շուշեցուն կարելի է անտուն թողնել, իսկ իրեն՝ ոչ, ապա չարաչար սխալվում էր։ Նույնն, իմիջիայլոց, հիմա է. եթե Մասիսի, Արմավիրի, Էջմիածնի և Երևանի բնակիչները կարծում են, որ իրենք մեկ սանտիմետրով դրականորեն տարբերվում են Կիրանցի բնակիչների, և իրենց այս խնդիրը չի հասնի, մեղմ ասած՝ չարաչար սխալվում են»,- ընդգծեց Բենիամին Մաթևոսյանը։

Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Կիրանցից ոչ շատ հեռու Շամշադինի շրջանն է, և հարց է, թե այդ շրջանից քանի հոգի է այս օրերին ներգրավված շարժմանը։

«Միգուցե թերի եմ հետևել, բայց շամշադինցիների չեմ տեսել։ Երկրորդ հռետորական հարցը. մենք հասկանում ենք չէ՞, որ ոչ միայն Կիրանցի հարցն է դրված, այլ ամենկարևորը՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը։ Եթե ես չեմ սխալվում, իսկ ես չեմ սխալվում, «Զանգեզուրի միջանցքը» պետք է անցնի Սյունիքի մարզով։ Իսկ որևէ մեկը տեսե՞լ է, որ Սյունիքն այս ակցիաներին սատարի։

Երբ մենք այս հարցերը տալիս ենք, ունենք օբյեկտիվ հենակետեր։ Հիմա, եթե իրողություններն այսպիսին են, որևէ մեկը կարո՞ղ է բացառել, որ ինչ-ինչ գործընթացների արդյունքում Նիկոլ Փաշինյանը Շուռնուխում ևս բարձր արդյունքներ կգրանցի։ Չէ՞ որ պատերազմից հետո իշխանությունը Շուռնուխում հաղթեց։ Իշխանություններն այսքանը տեսել են, դրա համար էլ այսքան վստահ խոսում են»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը։

Ալեն Սիմոնյանի վստահության մյուս դրդապատճառը, ըստ քաղաքագետի, ընտրությունների ընթացքում վարչական լծակներ գործադրելու հնարավորությունն է։

«Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարական տալ, բայց շարունակի մնալ վարչապետ, և վարչական լծակները կիրառելով՝ գնա արտահերթ ընտրությունների։ Այդ պարագայում կարևոր չի լինի՝ ինչպես են քվեարկում, կարևոր կլինի, թե ինչպես են ձայները հաշվում։

Հիմա Ալեն Սիմոնյանն այս հանգամանքներից ելնելով՝ վստահ հայտարարություններ է անում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարզերում անհայտ գնորդները տներ, հողեր, վարելահողեր են գնում

Հաջորդ գրառումը

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կրկնվում է Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական