Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառմանը, թե Ղարաբաղ ուղարկված ապրանքը կենսական նշանակություն ունեցող սննդամթերք է։
Հաջիևը նշել է. «Բրյուսելում համաձայնեցված Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ. Azg.am) ճանապարհը լիովին պատրաստ է բոլոր տեսակի բեռների փոխադրման համար։
Սակայն այս ճանապարհի օգտագործումը մերժելը, տեղի բնակիչներին որպես պատանդ շահագործելը, ապրանքների առաքման իմիտացիան ոչ այլ ինչ է, քան շահարկում և շանտաժ»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում գրել էր. «Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Միայն մարդասիրական նպատակներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերք»։








