Ինչպես արդեն հայտնի է` ԵՊՀ գիտխորհուրդն այսօր հան
դես է եկել հայտարարությամբ
` պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: Որոշումն ընդունվել է 48 կողմ, 8 ձեռնպահ և 5 դեմ ձայներով: Քանի որ սոցցանցերում տարատեսակ քննարկումներ ու ենթադրություններ եղան, թե ովքեր են դեմ քվեարկողները, Azgonline.am-ը փորձեց իր աղբյուրներից ճշտել նրանց անունները:
Այսպիսով` դեմ քվերակողները են
- Վահրամ Դումանյան- Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան
- Ռաֆիկ Հակոբյան- Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան
- Նաղաշ Մարտիրոսյան- Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան
- Գեղամ Պետրոսյան- Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան
5.Խաչիկ Ներկարարյան- Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան
«Դեմ»-երի և «ձեռնպահ»-ների համակարգողը եղել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, որին այդպես էլ չի հաջողվել տապալել հրաժարականի պահանջի որոշման ընդունումը: