Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԽ 24 պատգամավոր ֆոն դեր Լայենին և Բլինքենին կոչ է արել ապահովել Հայաստանի անվտանգությունը

08/04/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրախորհրդարանի տարբեր խմբակցությունների 24 պատգամավորներ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են արել ապահովել Հայաստանի անվտանգությունը։

«Այն պահին, երբ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները հայտնում են իրենց աջակցությունը Երեւանին, մենք՝ 24 եվրոպացի պատգամավորներ, խնդրում ենք Ուրսուլա ֆոն դեր Լյայենին եւ Էնթոնի Բլինքենին ապահովել Հայաստանի անվտանգությունը, որին սպառնում է Ադրբեջանը»,- գրել է Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերի ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն (Ֆրանսիա) X սոցցանցում։

«Մենք ողջունում ենք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, որը սկիզբ դրեց Եվրամիության եւ ԱՄՆ կոնկրետ ներգրավվածությանը Հայաստանի, նրա դեմոկրատիայի, անվտանգության եւ տարածքային ամբողջականության աջակցությանը»,- նշվել է նամակում։

Փաստաթղթում ասված է, որ միջազգային հանրությունը պասիվ հետեւել է Ղարաբաղի պատերազմին 2020թ., Ադրբեջանի դաժանությանը Ղարաբաղի նկատմամբ եւ Հայաստանի տարածքի մի մասի փաստացի օկուպացմանն Ադրբեջանի կողմից։

«Ադրբեջանը չի դադարում ռազմաշունչ հռետորաբանություն օգտագործել Հայաստանի հանդեպ՝ նրան մեղադրելով թվացյալ սադրանքների մեջ։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը պատրվակ է փնտրում Հայաստանին պատժելու համար դեպի Եվրոպա իր կողմնորոշման համար։ Մենք չենք կարող անտարբեր մնալ դեմոկրատիայի սպառնալիքներին եւ համոզված ենք, որ Հայաստանը հարեւանների հետ խաղաղ ապրելուց եւ իր սեփական ուղին ընտրելուց բացի այլ բան չի փնտրում»,- նշված է նամակում։

Եվրախորհրդարանի պատգամավորները ֆոն դեր Լյայենին եւ Բլինքենին կոչ են արել հասարակ ժեստ անել՝ գնալ Հայաստան եւ հավաստիացնել հայ ժողովրդին, որ նա միայնակ չէ գոյատեւելու եւ ազատության համար իր պայքարում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գյուղերը չենք տալիս. սկսում ենք պետական սահմանի իրավական ձևավորման գործընթաց. Անդրանիկ Քոչարյան

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական