Եթե Վարդան Օսկանյանն ու մի խումբ դիվանագետներ վարեն բանակցությունները, իսկ Փաշինյանը լռի, կարող է իրավիճակ փոխվել․ Սերժ Սարգսյան

«Իհարկե, ծանր է վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է։  Եթե կարողանան պայմանավորվել մի խումբ  դիվանագետներ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, աշխատել, իսկ մնացածը լռեն, կարող է փոփոխություններ լինեն։ Թեև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ կարող են լռել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երրորդ նախագաՍ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե կարող է իրավիճակ փոխվել, եթե բանակցողը փոխվի։

Սերժ Սարգսյանը նույնպես այդ կարծիքին է, որ եթե բանակցողը փոխվի, Արցախի հարցում կարող է իրավիճակը փոխվել։

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանն օրերս լրագրողների հետ հարցազրույցում ասել է, որ եթե իրեն 100 տոկոսով լիազորություն տրվի, և 3 ամիս Փաշինյանը լռի, ընդհանրապես ոչինչ չխոսի, ինքն ու մի խումբ դիվանագետներ կարող են բանակցությունները շարունակել և իրավիճակը փոխել։

Կարդացեք նաև՝ Թող ինձ, մյուս դիվանագետներին տրվի՝ 1. բանակցություններ վալելու 100 տոկոս լիազորություն, 2. Փաշինյանը 3 ամիս լռի. խոստանում եմ՝ իրավիճակը կտրուկ կփոխվի. Վարդան Օսկանյան