Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի հետ հանդիպման ժամանակ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ երկու երկրներն իրենց հարաբերությունները կառուցել են անկախության, պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքներին հավատարմության հիման վրա՝ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի համաձայն։
Լաչինի միջանցքում անցակետ դնելու առնչությամբ Բայրամովն ասել է, որ դա Բաքվի իրավունքն է։ Նա նորից է առաջարկել Ակնա-Ստեփանակերտ մայրուղին օգտագործել «Ադրբեջանի հայ բնակիչների» (արցախահայության –Azg.am) կարիքները հոգալու համար։