Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պայթյուն ու հրդեհ. Օդեսայի նավահանգիստը գրոհի է ենթարկվել

Օդեսայի նավահանգստում անցած գիշեր հրթիռային հարձակման հետևանքով օբյեկտներ են վնասվել. Telegram ալիքում հայտնել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմին կից հասարակական խորհրդի ղեկավար Սերգեյ Բրաչուկը։

«Խոցված հրթիռների բեկորները և կործանման հետևանքով առաջացած պայթյունի ալիքը վնասել են նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտները»,- ասվում է հրատարակության մեջ։

Դատելով ուկրաինական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից՝ նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։

Բացի այդ, ժամը 01:50-ի սահմաններում Նիկոլաևի արդյունաբերական ձեռնարկությունում «հարվածից» հրդեհ է բռնկվել. հայտնել է Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։

Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարարության առցանց քարտեզի համաձայն՝ գիշերը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի և Օդեսայի մարզերում։