Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արևմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Ռուսաստանին դուրս մղելու որևէ ազդակ չենք ստանում. Փաշինյան

22/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք Արևմուտքից Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, Ռուսաստանին դուրս մղելու որևէ ազդակ չենք ստանում, չենք ստացել, և չեմ կարծում, թե այդպիսի ազդակ երբևէ կլինի։ Այսինքն, մենք մեր երկկողմ հարաբերությունները ՌԴմեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում, և կարծում եմ, որ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր մտահոգությունների մասին, որոնք մենք ունենք տարածաշրջանում Ռուսաստանի և մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում առկա իրավիճակին՝ Փաշիանյանը հիշեցրեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը Ռուսաստանի պարտավորությունն է։ Եռակողմ հայտարարության մեջ արձանագրվել է, որ միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Հետևաբար, Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումն այդ պարտավորության խախտում է։

 «Ռուսաստանն այդ միջանցքը պետք է պահի իր վերահսկողության ներքո։ Նախկինում էլ մենք թե աշխատանքային մակարդակում, թե հրապարակային բազմիցս խոսել ենք Խծաբերդից մինչև Փառուխ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Ի վերջո, եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է շփման գիծ հասկացությունը և արձանագրվել է շփման գծից ներս Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պարտավորությունները, և մենք անընդհատ քաջալերել ենք, մեր կողմից ոչ մի խնդիր չենք ստեղծել, ինչով կարողացել ենք օգնել ենք, որ այդ պարտավորությունները լիարժեք կատարվեն»,- ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը չի ցանկանում, որ Արևմուտքից արված որևէ ենթադրյալ հայտարարություն դառնա հայ-ռուսական հարաբերությունների կարևոր կամ առանցքային գործոն։ «Մեր հարաբերությունների ամենակարևոր գործոնը մեր հարաբերություններն են՝ այն փոխադարձ պարտավորությունները, որ մենք ունենք իրար նկատմամբ։ Որքանո՞վ են կատարվում այդ պարտավորությունները… Ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս, որ այդ պարտավորությունները կատարվեն»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը միաժամանակ նկատեց՝ ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում  չի գործում մի պարզ պատճառով, քանի որ չի մատնանշում, իր պատկերացրած ՀՀ տարածքը:
«Ֆունդամենտալ պրոբլեմը սա է: Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա»,- ասաց նա: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

1975 թվականի քարտեզը կարող է և պետք է հիմք հանդիսանա սահմանագծման աշխատանքների համար. վարչապետ

Հաջորդ գրառումը

Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ. ՀՀ վարչապետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է դե յուրե որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ. ՀՀ վարչապետ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական