Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Արայիկ Հարությունյանին թույլատրվո՞ւմ է խախտել լռության օրը

«Հիշում եք, երբ 2018-ից առաջ գործող իշխանություններին ընտրում էին հանգուցյալները, ինչը օրինական չէր:

Հիմա սրանք եկել են գործող իշխանություններին մեղադրում են նրանում, որ ցուցակներում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են մի քանի հազար օտարերկրացիներ (ԿԸՀ-ն այս մասին ժամանակին տեղեկացրել էր), ինչը օրենքով է սահմանված:

Եթե իրենց հիմնական թեկնածուն միմոս է, իրենք էլ միմոսություն պետք է անեն, էլի»,-ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա, փաստորեն, ընտրություններից մեկ օր առաջ՝ լռության օրը, քարոզչություն է անում. հակառակորդ քաղաքական ուժերին քննադատել նույնպես չի թույլատրվում։

Հակաքարոզչությունը նույնպես քարոզչություն է։

Եթե նմանատիպ հակաքարոզրչություն աներ հակառակորդ քաղաքական ուժերից որևէ մեկը, Արայիկ Հարությունյանը և քպ ամբողջ թիմն, անկասկած, աղմուկ կբարձրացներ, բայց իշխանություններին, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ կարելի է։