ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությունը մտնում է զարգացման նոր փուլ. Բաքվում՝ Ադրբեջան-ԱՄՆ առաջին տնտեսական երկխոսության արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը:
Քալեբ Օրը ընդգծել է, որ ամերիկյան պատվիրակության Բաքու կատարած այցի ընթացքում SOCAR-ի և ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև, ինչպես նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել են ավելի քան 8 միլիարդ դոլարի առևտրային համաձայնագրեր։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են հետևյալ ոլորտներում կոնկրետ նախագծեր.
– Էներգիա և էներգետիկ անվտանգություն,
– Կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաներ,
– Տարածաշրջանային տրանսպորտային և տարանցիկ երթուղիներ,
– Համագործակցություն ավիացիայի ոլորտում,
– Արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրում,
– Ադրբեջանի թվային ենթակառուցվածքների արդիականացում։
«Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են, և սա միայն սկիզբն է», – հավելել է Քալեբ Օրը։








