Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի՝ թե՛ այսօրվա դիվերսիոն ներթափանցման փորձը, թե՛ երկու օր առաջ արձանագրած դիրքային բարելավումը ճնշման գործիքներ են, որպեսզի Արցախն առավել զիջողական տրամադրվածություն ունենա. քաղտեխնոլոգ

27/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքում ադրբեջանցիների առաջխաղացման փորձը և ադրբեջանական կողմի հերթական առաջարկը՝ Բաքվում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպել, խիստ փոխկապակցված են միմյանց և պատճառահետևանքային կապ ունեն։ Որպեսզի հանդիպման պահանջն ավելի համոզիչ լինի, ադրբեջանցիները փորձում են ճնշումների միջոցով պաշտոնական Ստեփանակերտին առավել զիջողական-հարմարվողական պահվածք թելադրել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիների՝ թե՛ այսօրվա դիվերսիոն ներթափանցման փորձը, թե՛ երկու օր առաջ արձանագրած դիրքային բարելավումը ճնշման գործիքներ են, որպեսզի Արցախն առավել զիջողական տրամադրվածություն ունենա։

«Այսինքն՝ հասկացնում են, որ հակառակ դեպքում ագրեսիան արդեն համակարգված բնույթ կկրի, ինչպես որ համակարգված բնույթ են կրում Լաչինի միջանցքի փակումը և Արցախի էներգետիկ շրջափակումը։

Երբ այս ամենին ի պատասխան՝ հայտարարությամբ հանդես է գալիս Արցախի Հանրապետության գործող ղեկավարությունը, դեռ կարելի է ընկալել, բայց երբ ՀՀ իշխանություններն են ձեռքերը լվանում Արցախից և հայտարարում, թե Ստեփանակերտն ու Բաքուն իբրև թե հավասարը հավասարի հետ պետք է բանակցեն, ընկալելի չէ»,- ասաց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ Արցախն իսկապես մեն-մենակ է մնացել Ադրբեջանի դեմ և գերազանց կերպով հասկանում է՝ իր ռեսուրսները զուտ հայտարարությունից այն կողմ անցնել չեն կարող։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը, ունենալով դիվանագիտական և ուժային ռեսուրսներ, իրեն պահում է երրորդ երկրի նման՝ ցույց տալով, որ Արցախի ժողովրդի ճակատագիրն իրեն ամենևին չի հետաքրքրում։

«Հայաստանը հնարավորություն ունի գետնի վրա գոյություն ունեցող ուժային կենտրոնների հետ հարցեր լուծել՝ զսպելու Ադրբեջանի ախորժակը։ Բայց քանի որ ընտրվել է Արցախից ձեռքերը լվանալու քաղաքականոսւթյունը, մնում է զուտ ձևական քաղաքակն քայլերի դիմելը՝ հայտարարություններով բավարարվելը»,- ամփոփեց քաղտեխնոլոգը։

Հիշեցնենք, որ մարտի 27֊ին` ժամը 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը  փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմն առաջարկել է  ապրիլի առաջին շաբաթում Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ` «վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիսիանում և Անիում ՔՊ-ն ստացել է առավելագույն ձայներ

Հաջորդ գրառումը

Վերաինտեգրումը քննարկելու համար Ադրբեջանը Ստեփանակերտին առաջարկել է հանդիպել Բաքվում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Վերաինտեգրումը քննարկելու համար Ադրբեջանը Ստեփանակերտին առաջարկել է հանդիպել Բաքվում

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական