Մեկնարկային գինը 38 մլն դոլար է
«Knight Frank» աճուրդի տունը վաճառքի է հանել Ֆրեդի Մերկուրիի լոնդոնյան առանձնատունը՝ «Garden Lodge»-ն։ «Bloomberg» պարբերականի տվյալներով՝ Լոնդոնի Քենսինգթոնի շրջանում գտնվող տան համար սահմանվել է 38 մլն դոլար։
Առաձնատան ներկայիս սեփականատերը երգչի մտերիմ ընկերուհին եւ օգնականն է՝ Մերի Օսթինը։ Տունը երգչից հետո նրան ժանագաբար է անցել։
«Լոնդոնում այս առանձնատանը նա կարողանում էր խուսափել իրեն հետապնդող լրագրողներից, կտրվել բոլորից եւ ստեղծագործել,- պարբերականի հետ զրույցում ասել է Օսթինն ու ավելացրել,- Տունը որոշեցի վաճառել 2023-ի սեպտեմբերին «Sotheby’s»-ի կազմակերպած աճուրդից հետո, ինչի ժամանակ վաճառվեցին Ֆրեդիի բազմաթիվ իրեր՝ մոտ 50 մլն դոլար արժողությամբ, եւ հասույթի մի մասը տրամադրեցինք ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամներին»:
Ս․Վ․