Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ֆրեդի Մերկուրիի լոնդոնյան առանձնատունը հանվել է վաճառքի

Մեկնարկային գինը 38 մլն դոլար է

«Knight Frank» աճուրդի տունը վաճառքի է հանել Ֆրեդի Մերկուրիի լոնդոնյան առանձնատունը՝ «Garden Lodge»-ն։ «Bloomberg» պարբերականի տվյալներով՝ Լոնդոնի Քենսինգթոնի շրջանում գտնվող տան համար սահմանվել է 38 մլն դոլար։

Առաձնատան ներկայիս սեփականատերը երգչի մտերիմ ընկերուհին եւ օգնականն է՝ Մերի Օսթինը։ Տունը երգչից հետո նրան ժանագաբար է անցել։

«Լոնդոնում այս առանձնատանը նա կարողանում էր խուսափել իրեն հետապնդող լրագրողներից, կտրվել բոլորից եւ ստեղծագործել,- պարբերականի հետ զրույցում ասել է Օսթինն ու ավելացրել,- Տունը որոշեցի վաճառել 2023-ի սեպտեմբերին «Sotheby’s»-ի կազմակերպած աճուրդից հետո, ինչի ժամանակ վաճառվեցին Ֆրեդիի բազմաթիվ իրեր՝ մոտ 50 մլն դոլար արժողությամբ, եւ հասույթի մի մասը տրամադրեցինք  ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնադրամներին»:

Ս․Վ․