Ռուսական զինված ուժերը «Հատուցում» գործողության շրջանակում հարձակվել են Օդեսայի շրջանի օբյեկտների վրա, որտեղ արտադրվում էին անօդաչու սարքեր. հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ազգային հակաահաբեկչական կոմիտեն, Ղրիմի կամուրջը հարձակման է ենթարկվել երկու անօդաչու վերգետնյա սարքերի միջոցով. գրում է «Կոմերսանտը»։
«Այս գիշեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը պատասխան հարված են հասցրել բարձր ճշգրտության ծովային զինատեսակներով այն օբյեկտներին, որտեղ անօդաչու նավերի օգտագործմամբ ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստվում Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչպես նաև դրանց արտադրության վայրում՝ նավաշինարան Օդեսա քաղաքի մերձակայքում»,- հայտնել են նախարարությունից
Նախօրեին նախագահ Վլադիմիր Պուտինը «ռուսական պատասխան» է խոստացել Ղրիմի կամրջի վրա կատարված հարձակմանը։ Նա ասաց, որ համապատասխան առաջարկները նախապատրաստվում են ՊՆ-ի կողմից։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հուլիսի 17-ի գիշերը Ղրիմի կամրջի վրա պայթուցիկներով հարձակվել են երկու անօդաչու վերգետնյա սարքեր. հաղորդում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։ Արդյունքում կամրջի մի բացվածքը քանդվել է, մյուսը ստացել է առանցքային տեղաշարժ. ասել է փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը։ Կամուրջի հենասյուները կանգունեն մնացել։ Պայթյունի հետևանքով Բելգորոդի շրջանից տղամարդ և կին են զոհվել, ովքեր այդ պահին մեքենայով անցնում էին կամրջով, նրանց դուստրը ողջ է մնացել, բայց վիրավորվել։