Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լեզուն կկտրեմ, կմասնատեմ, կապտակեմ, ստրկության կվաճառեմ. հարցում Ադրբեջանում՝ ինչպես կվարվեք հայ երեխայի հետ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը հարցում է անց կացրել։

 Հարցը հետևյալն է՝ «2025 թվական, խաղաղապահները  հեռացել են Ղարաբաղից։ Խանքենդիի (Ստեփանակերտ-խմբ. Azg.am) փողոցներով քայլելիս հանդիպում եք հայ երեխայի, որը խոսում է ավանակի (հայերեն- խմբ.՝ Azg.am) լեզվով։ Ձեր գործողությունը»․

25 % -դիտողություն կանեմ

32%-կապտակեմ

4%-լեզուն կկտրեմ

17%- կգցեմ մեքենայի բեռնախցիկը, կտանեմ Քյուրդյամիր ու ստրկության կվաճառեմ

22 %-Կտորների կբաժանեմ ու շներին կկերակրեմ

Հարցմանը մասնակցել է 327 ադրբեջանցի։