Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քո կամքը թող լինի… Հնազանդության առաքինությունն ու մարդահաճության մեղքը. Տիրատուր քահանա Սարդարյան

22/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարճ անդրադարձ

Քրիստոնեական ավանդության մեջ հնազանդությունը երբեք չի եղել պարզապես իշխանավորին աներկբա ենթարկվելու գործողություն։ Այն ոչ իրավական պարտադրանք է, ոչ էլ հոգեբանական ճնշման մեթոդ։ Հնազանդությունը, իր մաքուր տեսքով, մարդու կամքի՝ Աստծո կամքին համահունչ դառնալու ճանապարհն է։ Այն վերաբերում է ոչ թե կամքի կոտրմանը, այլ՝ կամքի բուժմանը։ Որովհետև խեղաթյուրված կամքը՝ ինքնագլուխ ԵՍ-ի կույր պահանջներով, չի կարող տանել դեպի ազատություն։ Հնազանդության քրիստոնեական ըմբռնումը, այնպես ինչպես նա ավանդվել է եկեղեցու հայրերի կողմից, ազատում է մարդուն մեղքի ստրկությունից ու հնարավոր դարձնում նրա աստվածային որդեգրումը։

Սակայն պատմությունն ու մեր այսօրվա իրականությունը վկայում են, որ հնազանդություն բառը հեշտությամբ կարող է դառնալ խաբեության հագուստ։ Երբ այն վկայում է ոչ թե ազատության աճի, այլ վերահսկման, վախի կամ ճնշման, այն արդեն խեղդում է անձը, սպանում նրան։ Այստեղ ծնվում է այն, ինչ Սուրբ Գրությունը դատապարտում է որպես մարդահաճություն. վախից առաջնորդվող հարաբերություն, որտեղ խիղճը լռեցվում է, իսկ ճշմարտությունը բաշխվում է «ինչպես հարմար է վերևներին»։ Մարդահաճությունը արտաքին խաղաղություն է, բայց ներքին խռովք՝ դիմակավոր հնազանդություն, որը չի ծնվում սիրուց, այլ՝ իրավիճակի ճնշման ազդեցությունից։

Այս տարբերությունը հրաշալի կերպով բացահայտվում է, երբ համեմատում ենք ավետարանական հնազանդությունը և ժամանակակից հոգեբանական դիտարկումները։

Գիտական, հոգեբանական հետազոտությունները, որոնք ուսումնասիրում են մարդու վարքը ուժեղ իշխանության, ճնշումների ու սպառնալիքների ներքո, ցույց են տալիս, որ մարդը ըստ բնության չար չէ, սակայն կարող է հեշտությամբ անցնել «մեխանիկական հնազանդության» վիճակի։ Երբ համակարգը պահանջում է ենթարկվել, երբ պատասխանատվությունը տեղափոխվում է «ավելի բարձր» հեղինակության վրա, երբ վախը և անորոշությունը ճնշում են խիղճը: ԲԱրոյապես չամրապնդված, իր արժեքները չճանաչող մարդուն քիչ բան է պետք՝ կորցնելու համար սեփական դատողությունը։ Այդպիսի հնազանդությունն արմատ չունի ազատության մեջ։ Այն վտանգավոր է, որովհետև ծառայում է ոչ թե ճշմարտությանը, այլ ուժի իներցիային։

Ի տարբերություն բռնապետական իմաստով հնազանդության քրիստոնեական հնազանդությունը այլ բնություն ունի։ Այն ծնվում է ազատությունից, ուժ է ստանում վստահությունից և ձևակերպվում է որդիական սիրով։ Քրիստոսի հնազանդությունը դեպի Հայրը պարտադրված չէր․ Նրա խոսքերը պարզ են. «Իմ Հայրն ինձ սիրում է այն բանի համար, որ ես իմ կյանքը տալիս եմ, որպեսզի այն վերստին ստանամ։

Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ ես ինքս եմ այն տալիս. ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. ես այս պատվերն իմ Հորից եմ ստացել» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:17-18)։ Այստեղ բացվում է հնազանդության իրական ավետարանական էությունը՝ անձնազոհություն, որը հոժարակամ զոհողություն է, հավիտենական կյանքը վերագտնելու նպատակով։ Հնազանդությունը չի կարելի պարտադրել, ինչպես դա անում են բռնապետությունենրը, քանի որ այն բխում է սիրուց․ իսկ սերը պարտադրանքով, ստիպողականությամբ ու հրահանգով սեր չէ:

Հոգևոր հայրը, խոստովանահայրը, որին վստահում է մարդը, չի դառնում օրենքի քարե սյուն, այլ՝ ճանապարհ ցույց տվող լուսավոր աղբյուր։ Նրա իշխանությունը ոչ թե տիրապետություն է, այլ ծառայություն՝ չիշխելով ժառանգության վրա։ Իսկ հոգևոր զավակը չի կորցնում իր ազատությունը, այլ գտնում է այն՝ հենց այդ վստահության հարաբերության մեջ։ Ճշմարիտ հնազանդությունը երբեք չի ոչնչացնում անհատականությունը, այլ ընդհակառակը՝ դարձնում է այն ավելի պարզ, ավելի անկեղծ, ավելի զորեղ ու վստահ։

Այստեղ է, որ պետք է խստորեն տարբերել հնազանդությունը՝ որպես սրբազան առաքինություն, և մարդահաճությունը՝ որպես քայքայող մեղք։ Առաջինը միավորում է մարդուն Աստծո հետ, երկրորդը զրկում է մարդուն իր խղճից։ Առաջինը միջոց է, որով մարդը բարձրանում է դեպի իրական ազատություն, իսկ երկրորդը՝ միջոց, որով իշխանությունն օգտագործում է մարդուն, նրան վերածելով չարության գործիքի։

Այսօր, թե՛ եկեղեցական, թե՛ քաղաքական իրականությունը մեզ հիշեցնում է, որ իշխանությունը կարող է խեղաթյուրել նույնիսկ ամենաբարոյական հասկացությունները։ Երբ հնազանդությունը դառնում է վերահսկելու մեխանիզմ, երբ այն կորցնում է իր ազատական սիրո արմատը, այն այլևս չի արտահայտում Ավետարանյան ճշմարտությունը։ Այդ պատճառով քրիստոնեական գիտակցությունը իր կենդանի ավանդությամբ միշտ պետք է մարգարեաբար մատնանշի, որ պետք է հնազանդվել Աստծուն, ոչ թե այն մարդուն, ով մոռացել է Աստծուն։

Եթե հնազանդությունը փրկարար է, ապա այն այդպիսին է ոչ թե իր ձևականությամբ, այլ իր ոգով։ Այն առաջնորդում է դեպի լույս, ոչ թե դեպի վախ ու խավար։ Այն ստեղծում է ազնվություն, ոչ թե երկչոտություն։ Այն դեպի Աստված է տանում, ոչ թե դեպի իշխանության ստվերները։

Հնազանդությունը՝ որպես առաքինություն, ապրում է միայն այնտեղ, որտեղ կա ազատ սիրտ, մաքուր կամք և վստահություն դեպի ճշմարիտ լույսը։ Իսկ որտեղ չկա ազատություն, այնտեղ հնազանդություն չի կարող լինել — միայն մարդահաճություն։

Տիրատուր քահանա Սարդարյան

Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տանը լուռ նստելու և բանտ գնալու իրենց հերթին սպասողներն ունեն մեկ ճանապարհ` ճշմարտությունն ասելու. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝  արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ. Արմեն Գևորգյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

08/05/2026
Նորություններ

Մինչև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքը ճանաչելու քարտեզը չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել խաղաղության փաստաթուղթը. Էդմոն Մարուքյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝  արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ. Արմեն Գևորգյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական