Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար. նիստը որոշ ժամանակ անց կսկսվի:
Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով:
Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ՔԿ-ն հաստատել է Կաթողիկոսի եղբորը՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանինին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին ձերբակալելու լուրը։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են»,- հայտնել են ՔԿ-ից:
Հավելենք, որ ըստ տեղեկությունների՝ երջիններիս կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան:









