Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի օրակարգը հստակեցված չէ. APA-ի թուրք թղթակցին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
Նա նշել է, որ հաջորդ հանդիպմանը նախատեսվում է պարզաբանել այս հարցը, սակայն հանդիպման օրն ու վայրը դեռ համաձայնեցված չեն։
«Իմաստ չկա հանդիպում ունենալ միայն հանուն հանդիպման։ Ինչպես գիտեք, մեր վերջին հանդիպման ժամանակ մենք որոշեցինք բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Այնուհետև մենք ոչ մի հանդիպում չենք անցկացրել: Եվ հիմա պետք է հանդիպենք՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք իրականացնել այս համաձայնագիրը և ինչ կարող ենք ավելացնել դրան, որովհետև մենք ցանկանում ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Առաջընթացը դրական կազդի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործին»,- ընդգծել է Սերդար Քըլըչը։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրումը շատ կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և ողջ տարածաշրջանի համար։