Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Լավրովն ու Ֆիդանն իրենց երկրների շահերն են առաջ տանում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսական զլմները հայտնում են, որ զրույցի ընթացքում կողմերը շոշափել են միջազգային օրակարգի առանցքային ուղղություններ, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Սևծովյան տարածաշրջանում։

Նախարարները վերահաստատել են համաձայնությունը ռուս-թուրքական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության արդի հարցերում։